Log in
ՀայերենРусскийEnglish
Ամփոփենք 2013-ը Բյուրեղավանում PDF Print E-mail

Տարին մոտենում է ավարտին և ժամանակն է ամփոփել 2013թ-ը Բյուրեղավան համայնքում: Քաղաքում տեսանելի են բազմաթիվ կատարված աշխատանքներ, լուծվել են անհնարին համարվող խնդիրներ, որոնք կատարվել են համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ և սրտացավ աշխատանքի շնորհիվ: Տարեսկզբին, անմիջապես տոներից հետո, համայնքի ղեկավարը հանդիպեց Եվրոպական բանկի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ներկայացուցիչների հետ և սկսվեցին քննարկումները: Քննարկումներից հետո մայիս ամսին սկսվեցին շինարարական աշխատանքները: Նախատեսվածի համաձայն կառուցվեց Նուռնուսի նոր ջրահավաքը: 1570 մ երկարությամբ 315 մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակներով նոր ջրագիծը` շրջանցեց քաղաքային գերեզմանատունը բարձրանալով դեպի ջրամբար: Դրան զուգահեռ 225մմ տրամագծով խողովակաշարը բարձրացավ, միացավ Արզնու ջրագծին: Միաժամանակ ջրամբարի մոտ կառուցվեց նոր պոմպակայան: «Սարալանջ» և «Հայրենադարձ» թաղամասերի ջրամատակարարումը ապահովելու համար կառուցվեց մոտ 900 մ երկարությամբ տարբեր տրամաչափերով ջրագիծ` բնակարանային միացումներով: Քաղաքի ցածրահարկ շենքերի և սեփական տների հին ջրագծերը հիմնովին փոխվեցին և այսօր բնակիչներն օգտվում են 20 ժամյա ջրամատակարարումից և որակի վերահսկումը կատարվում է ավելի բարձր մակարդակով: Հունիսի 14-ը բյուրեղավանցիների համար նշանավորվեց մեկ կարևոր իրադարձությամբ: Բացվեց մանկապարտեզը, որը սպասված նվեր էր համայնքի ու հատկապես նրա փոքրիկ բնակիչների համար: Այսօր երկհարկանի շքեղ կառույց են հաճախում 128 փոքրիկներ: Այդ օրը Բյուրեղավան էին այցելել ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ովքեր իրենց գոհունակությունը հայտնեցին և ուրախությամբ փաստեցին, որ նմանատիպ բարեկարգ մանկապարտեզների առկայությունը շատ կարևոր է մարզերում: Ընդհանուր ծախսվել է ՝ 165մլ 900 հազար դրամ: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին տարիներ շարունակ մտահոգել է քաղաքում եկեղեցի չունենալու հանգամանքը: Իրականացավ բյուրեղավանցիների երազանքը և օգոստոս ամսին՝ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, տեղի է ունեցավ նոր կառուցվելիք սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնաքարերի օծման արարողությանը: Կոտայքի թեմի առաջնորդ, սրբազան Առաքել Քարամյանի ձեռամբ և հանդիսապետությամբ օծվեցին հիմնաքարերը: Եկեղեցին ունենալու է 27մ բարձրություն, 160 քմ սրահ, կառուցվելու է ծիրանագույն տուֆից, ժամանակակից և միջնադարյան շնչով: Հիմա ընթանում են եկեղեցու շինարարական աշխատանքները: Համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրումը կատարվել է 102%, նախատեսվածից ավել: Գույքահարկ՝ 107,3%, հողի հարկ՝ 14,8%, տեղական տուրք՝ 102,4%, այլ եկամուտներ՝ 110,9%: Բյուրեղավան քաղաքն այս տարի ևս աչքի ընկավ սպորտային հաջողություններով: Բյուրեղավանցիների շնորհիվ տարվա «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում Կոտայքի մարզը գրավեց 2-րդ տեղը, իսկ Եղյանների ընտանիքը իրենց տարիքային խմբում ճանաչվեց տարվա «Լավագույն մարզական ընտանիք»: Համայնքում կազմակերպվել են տարբեր մշակութային միջոցառումներ, դրանցից ամենակարևորը արվեստի դպրոցի հիմնադրման 40 ամյակն էր, որը տեղի ունեցավ Երևանի կամերային երաժշտության տանը: Ներկա էր բյուրեղավանցի արվեստասեր հասարակությունը: Բյուրեղավանն ակտիվ մասնակցում է «Արի տուն» ծրագրին, այս տարի ևս քաղաքը սիրով հյուրընկալեց սփյուռքից ժամանած 10 երիտասարդների: «Բազե Կոտայք-2013»-ի մարզային մրցույթին բյուրեղավանցի երիտասարդները տարբեր խաղերում գրանցեցին բարձր արդյունքներ: Հանրակացարանների սեփականաշնորհման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Հաղթահարելով դժվարությունները, առկա սոցիալական խնդիրները, համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը շարունակում է նույն ոճով աշխատել և գտնել լուծումներ: Բյուրեղավանցները դիմավորում են ամանորը հավատով, որ կկրկնապատվեն ձեռքբերումները:

24.12.13.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2810591
Այսօր732
Երեկ1712
Այս շաբաթ2444
Այս ամիս39292
Ընդամենը2810591

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: