Մուտք
ՀայերենРусскийEnglish
Հայկազ Խնկոյան PDF Տպել Էլ.փոստ

Դեջան

Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ Հայկազ Խնկոյանը ծնվել է 1951թ-ի փետրվարի 5-ին՝ Վրաստանի հանրապետության Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղում: 1968-ին ավարտել է նույն շրջանի Ազավրեթ գյուղի միջնակարգ դպրոցը: Ծառայել է սովետական բանակում: 1974թ-ին ընդունվել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է հայրենի գյուղում, որպես ակումբի վարիչ: Տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդել է հայոց լեզու և գրականություն, աշխատել է ուսմասվար: 1984թ-ից ապրում է Բյուրեղավանում: Հայկազ Խնկոյանը գրել սկսել է մանկուց: Առաջին ստեղծագործությունը՝«Արև»-ը,  գրել է 11 տարեկանում:

Պայծառ երկնքում Եղել եմ արև,

Որ մարդկանց ես տամ

Մի քաղցր բարև:

Հրատարակել է բանաստեղծությունների  չորս գիրք՝ «Նախանշան» 1992թ.-ին, «Արևագալ» 2004թ.-ին, «Միջօրե» 2012թ.-ին, և «Աշնանաձայնը»՝ 2013թ.-ին:  Պատրաստում է տպագրության «Կաթնածիր» ժողովածուն: Բանաստեղծի գրքերի վերնագրերը, ամբողջական ակրոստիքոսի ձևով, բացահայտում են օրվա խորհուրդը և նամակ- բանաստեղծություններով արտահայտում հեղինակի ներաշխարհն ու մարդկային ոգու հարատևությունը: Բանաստեղծությունները տպագրվել են մի շարք թերթերում ու ամսագրերում: 2013թ-ից  Հայաստանի գրողների միության անդամ է:  Բանաստեղծ Հ. Խնկոյանը քննության է ներկայացրել Բյուրեղավանի հիմնի նախագիծը, երաժշտությունը՝  երգահան Մ. Բադալյանի:

Անվանի մարդիկ էջի անդրադարձը.

Byureghavan.am-Ինչպես ստացվեց, որ սկսեցիք գրել,  երբ զգացիք, որ կարող էք Ձեր մտքերը թղթին հանձնել:

Հ.Խնկոյան-Ինքնաբերաբար ստացվեց: Օրը հիշում եմ՝ տաք, արևոտ, գարնանային մի օր էր և հանկարծ գրիչը վերցրեցի ու սկսեցի գրել: Գրեցի արևի, բնության, ուսուցիչներիս մասին: Դա եղավ իմ առաջին, գրական թոթովանքը և Աստված կամեցավ, որ այն շարունակվի: Աշխատում եմ իմ գրվածքներում ներդնել մարդկային հույզեր, մարդկային մտածելակերպ, այն ամենն ինչ, ընդհանուր է բոլորի համար:

Byureghavan. am- Ձեր ստեղծագործությունների ուղղվածությունը:

Հ. Խնկոյան-Հիմնականում գրում եմ կենսափիլիսոփայական մոտիվներով, այսինքն կյանքի դրվածքի, սկզբի, վերջնական նպատակի, որի մեջ գտնվում է մարդը՝ ինքն, իր ողջ էությամբ: Կարևորում եմ հայրենասիրական և սիրո մոտիվները: Մենք ապրում ենք հայրենիքով՝ շնչում ու տառապում: Պետք է լավ իմանանք մեր անցյալը, որի վրա կառուցենք ներկան և աչքներս հառենք դեպի ապագան: Սերը մարդկային վեհ զգացում է: Սեր ոչ միայն հակառակ սեռի նկատմամբ, այլև աշխարհի, որտեղ մարդկային զգացումները և հետաքրքրությունները ուզում ես  ի ցույց դնել և գտնել քո աշխարհը:

Byureghavan. am-Գրողի համար կարևոր է ունենալ ընթերցող: Դուք ունեք Ձեր ընթերցողը:

Հ. Խնկոյան- Այ՛ո, ես ունեմ իմ ընթերցողը, դժբախտաբար նրանց  թիվը մեծ չէ: Ընդհանուր ընթերցողների թիվն է պակասել, սակայն հետաքրքրությունը չի կորել:  Կարծում եմ կգա ժամանակ և մարդիկ կհետաքրքրվեն իմ պոեզիայով:

Byureghavan. am-Բացի պոեզիայից, Ձեզ արձակ ժանրում փորձել էք:

Հ. Խնկոյան- Աստված ի վերուստ տվել է ինձ արտահայտվել պոեզիայի միջոցով: Իմ թռիչքը պոեզիան է:

Byureghavan. am-Գրաքննադատության մասին ինչ վերաբերմունք ունեք:

Հ. Խնկոյան-Վերաբերմունքս շատ առողջ է: Քննադատությունն այն ուժն է, որ ուղղություն է տալիս գրական գործչին: Իմ բանաստեղծությունները գրաքննադատների ուշադրությանը շատ չեն արժանացել:

Byureghavan. am- Ստեղծագործող մարդն ինչպիսի հատկանիշներով պետք է օծտված լինի:

Հ. Խնկոյան-Առաջին հերթին նա  նախազգացում պետք է ունենա: Գուշակությունն այդքան էլ գովելի երևույթ չէ, սակայն գրողը պետք է կարողանա գուշակել ոչ թե ներկան, այլև ապագան: Լինում են պահեր երբ երկու բառ չեմ կարողանում իրար կապել: Սակայն պահեն են լինում, որ ուզում եմ թողնել ամեն ինչ և մտքերս հանձնել թղթին: Քանի որ մտքերի կրողը ես եմ,  ուրեմն  պետք է գրեմ:

Byureghavan. am-Բյուրեղավան քաղաքի և բյուրեղավանցիների մասին:

Հ. Խնկոյան-Շատ ուրախ եմ, որ բնակվում  ու ստեղծագործում եմ այս քաղաքում: Քաղաքային իշխանությունները մտահոգ են յուրաքանչյուր խնդրով: Հուսով եմ, որ մշակույթն այս քաղաքում վերելք կապրի և ամեն ոք իր տեղում կլինի:

Byureghavan. am-Ձեր ամանորյա մաղթանքները:

Հ. Խնկոյան-Բոլորին ցանկանում եմ ինքնահաստատում մտածելակերպի մեջ: Թող որ հասնեն իրենց նպատակին: Ցանկանում եմ Բյուրեղավանում ստեղծվի մշակութային:կոլորիտ, որտեղ կմեծանա մեր սերունդը: Ամեն ինչում` « Տեր եղիր» սկզբունքը թող առաջնորդի բոլորիս: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

Այցելություններ

1198643
Այսօր453
Երեկ513
Այս շաբաթ1781
Այս ամիս19172
Ընդամենը1198643