Войти
ՀայերենРусскийEnglish
Գրական երեկո գրադարանում PDF Печать E-mail

Բյուրեղավանի գրադարանի ակտիվ ընթերցողների մասնակցությամբ կազմակերպվել էր գրական- երաժշտական երեկո՝ նվիրված գրադարանավարի օրվան: Գրադարանավարի ներդրումն անչափ մեծ է մատաղ սերնդի դաստիարակության և հասարակության զարգացման ու կայացման գործում: Գրադարանավարուհի Կարինե Բաղդասարյանը պատանի ընթերցողներին և հյուրերին ներկայացրեց Բյուրեղավանի համայնքային գրադարանի 40 տարվա պատմությունը, նշելով որ գրադարանը համալրվել է «Արզնի» առողջարանի կողմից տրված գրականության հիման վրա: Այժմյան գրադարանը գործում է արդեն 4 տասնամյակ: Գրադարանից հիմնականում օգտվում են քաղաքում գործող դպրոցների աշակերտները, ուսանողները և անհատներ, ովքեր սիրում են գիրքը: 2012թ-ի տվյալներով քաղաքային գրադարանի գրքային ֆոնդը կազմում էր 31.000 կտոր գրականություն: 2 տարի առաջ քաղաքապետարանի ֆինանսավորմամբ գրադարանը համալրվել է 200.000 դրամի արժողությամբ նոր գրականությամբ: Այսօր փոքր աշխատակազմով գրադարանը սպասարկում է 800-ից ավել ընթերցողի: Քաղաքապետարանի ներկայացուցիչներն, ովքեր հյուր էին միջոցառմանը ողջունեցին մասնակիցներին, իսկ նախկին գրադարանավարուհի Նվարդ Ալավերդյանն, ով երկարամյա փորձ ունի գրադարանավարի աշխատանքում, դիմելով երեխաներին նշեց. «Գնալով տեխնոլոգիաները զարգանում են և գրքին փոխարինելու է եկել համակարգիչը, սակայն այն, ինչ կարող է տալ գիրքը, չի կարող տալ կապի ուրիշ ոչ մի միջոց: Սիրեք գիրքը, գրքի հետ անմիջական շփումով էլ ավելի է զարգանում ձեր ներաշխարհը»: Երեկոյի ընթացքում երեխաները ասմունքեցին մեծանուն հայ գրողներ Ե. Չարենցի և Ավ. Իսահակյանի ստեղծագործությունները: Կարդացին ասույթներ գրքի, գրադարանի դերի ու նշանակության մասին:

15.10.13.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Опрос

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4349576
Այսօր913
Երեկ2179
Այս շաբաթ9176
Այս ամիս49531
Ընդամենը4349576

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: