Log in
ՀայերենРусскийEnglish
Բյուրեղավանցիները վերադարձան գավաթով PDF Print E-mail

Օրեր առաջ Չարենցավանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ Կոտայքի մարզի ֆուտբոլի գավաթի մանկապատանեկան բաց առաջնություն: Գավաթի համար պայքարում էին 2001թ-ին ծնված պատանի ֆուտբոլիստները՝ Բյուրեղավանից, Աբովյանից, Նոր Հաճընից, Հրազդանից և Չարենցավանից: Բյուրեղավան քաղաքը ներկայացրել էր մարզադպրոցի ֆուտբոլի թիմը՝ մարզիչ Հարություն Ծատուրյան: Խաղերն անցելեն թեժ պայքարում: Եզրափակիչ են դուրս եկե լԲյուրեղավանի և Չարենցավանի թիմերը: Անզիջում պայքարից հետո 1 : 0 հաշվով հաղթանակ է գրանցվում բյուրեղավանցիների օգտին: Հաղթական գոլի հեղինակն է դառնում Սամվել Գասպարյանը: Հաղթական գավաթով վերադարձած պատանի ֆուտբոլիստներին հյուընկալել էր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը: Շնորհավորելով նրանց քաղաքապետն ուրախությամբ փաստեց. «Խմբակային մարզաձևերում կարևորը միասնությունն է, դուք պետք է մի բռունցք լինեք, որպեսզի հաղթանակներ գրանցեք: Նորանոր հաջողություններ եմ ցանկանում և շնորհակալություն եմ հայտնում մարզչին, որ կարողացել է մեր քաղաքը պատվով ներկայացնել»: Հակոբ Բալասյանը նրանց համար պատրաստել էր անակնկալ: Անձամբ համայնքի ղեկավարից երեխաները ստացան ֆուտբոլային մարզահագուստ, ինչը նրանց շատ ուրախացրեց: Ի նշան երախտագիտության մարզադպրոցի տնօրեն Նորիկ Տերտերյանը հաղթական գավաթը հանձնեց Հակոբ Բալասյանին: Պատանի ֆուտբոլիստները բարձր տրամադրությամբ դուրս եկան քաղաքապետարանից: Մրցաշարի վերջին գոլի հեղինակ 12-ամյա Սամվելի նպատակն է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Գուցե տարիներ անց, բյուրեղավանցի Սամվելը, որպես լավագույն ռմբարկու, հայտնի դառնա աշխարհին:

30.08.13.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2831136
Այսօր1840
Երեկ4330
Այս շաբաթ11763
Այս ամիս9693
Ընդամենը2831136

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: