Log in
ՀայերենРусскийEnglish
Բյուրեղավանցի երեխաները ասմունքի փառատոնին PDF Print E-mail

Մայիսի 24-ին Գեղարդավանքի տարածքում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոնի մարզային եզրափակիչ փուլը: Փառատոնն այս տարի նվիրված է Համո Սահյանին և Պարույր Սևակին: Այս փառատոնի նպատակն է՝ մատաղ սերնդի ուշադրությունը բևեռել հայ գրականությանը, սերմանել գալիք սերնդի մեջ հայոց լեզվի և պոեզիայի սերը, շարունակելի դարձնել հայ ասմունքի հարուստ ավանդույթները: 11-14 տարեկան տարիքային խմբում Բյուրեղավան քաղաքից մասնակցում էին 11 տարեկան Ալվինա Օսիպովան և 12 ամյա Արփինե Գրիգորյանը` հիմնական դպրոցից: Ալվինան հանդիսատեսին ներկայացրեց Համո Սահյանի «Հայ ժողովրդին», Պարույր Սևակի «Ղողանջ որբության» ստեղծագործությունները: Արփինեն կարդաց Հ. Սահյանի «Սև քրտինքե քամուն» և Պ. Սևակի «Բարևը»: 15-17 տարեկան տարիքային խմբում ավագ դպրոցից ներկայացան Սուսաննա Միրոյանը և Վահագն Մարտիրոսյանը: Սուսաննան ասմունքեց Հ. Սահյանի «Արագիլներ», Պ. Սևակի «Անկեղծ ասած», իսկ Վահագնը ներկաների դատին հանձնեց Հ. Սահյանի «Թե հնար լիներ» և Պ. Սևակի «Խոստանում եմ» բանաստեղծությունները: Չնայած այն փաստին, որ մեր երեխաները չարժանացան պատվավոր տեղերին, այնուամենայնիվ ասմունքեցին գեղեցիկ ու ճիշտ շեշտադրությամբ և առձեռն Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից ու ՀՀ ԱԺ նախագահից ստացան մրցանակներ մասնակցության համար: Նրանք շատ են սիրում ընթերցել և ուրախ են, որ ներկայացնում են իրենց քաղաքը: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց միջոցառմանն աջակցած բոլոր անձանց` մարզպետին, դպրոցների տնօրեններին, ժյուրիի անդամներին: «Տրամադրությունս բարձր է: Ուզում եմ այն փոխանցել բոլորին: Վեց տարի առաջ 3 հազար աշակերտ էր մասնակցում, իսկ այսօր մասնակիցների թիվը հասնում է 180 հազարի: Նախաձեռնողները վստահ չէին, որ այսօր այսքան մեծ թվով մասնակիցներ կունենանք: Դա մեր բոլորի նախաձեռնության, աշխատանքի արդյունքն է» - նշում է Հ. Աբրահամյանը: Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը շնորհավորեց փառատոնի մասնակից երեխաներին և ասաց. «Մենք արդեն վեցերորդ անգամ մարզային փուլ ենք անցկացնում։ Փորձել ենք Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունն իրականություն դարձնել։ Այն միտված է մատաղ սերնդի մոտ գրքի ու գրականության նկատմամբ սեր արթնացնելուն։ Եվ դա ստացվել է։ Այստեղ հաղթողներ և պարտվողներ չկան։ Հաղթում է հայ մշակույթը»:

29.05.13.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2816956
Այսօր62
Երեկ1152
Այս շաբաթ8809
Այս ամիս45657
Ընդամենը2816956

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: