Log in
ՀայերենРусскийEnglish
Գոհ են աղբահանությունից PDF Print E-mail

Կենցաղային աղբի խնդիրն ամենուր մտահոգիչ է: Բյուրեղավան քաղաքում ևս այս խնդիրը առկա է, սակայն «Բյուրեղավանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ն և ՏԻՄ-ը փորձում են համատեղ աշխատանքի շնորհիվ լուծումներ գտնել: Վերոնշյալ տնտեսությունից օգտվում է 7300 բնակիչ: Աղբահանությունը քաղաքում իրականացվում է գրաֆիկով: Բարձրահարկ շենքերում` 12-13 օր պարբերությամբ, մինչև 5 հարկանի շենքերի և մասնավոր սեկտորինը շաբաթական` 3-4 անգամ, ձայնային ազդանշանի միջոցով: Աղբահանությունը իրականացվում է ինքնաթափ «Զիլ» և հատուկ նշանակության «Զիլ» մակնիշի մեքենաներով: Կենցաղային աղբի համար յուրաքանչյուր բնակչից ամսական գանձվում է 150 դրամ: «Բյուրեղավանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ տնօրեն Վալերի Բալասանյանի խոսքերով, 5-6 տարի է բյուրեղավանցիները գոհ են աղբահանությունից: Այսօր բնակչությունն ունի բավականին կուտակված պարտքեր, այն հասնում է 24մլն. 200 հազարի, իր հերթին ընկերությունն ունի չիրականացված պարտավորություններ հարկային մարմիններին, որն այսօր տույժերով և տուգանքներով կազմում է 7մլն 400 հազար: Ժողովրդի սոցիալական վիճակն անդրադառնում է գանձումների վրա և չնայած այս բոլոր դժվարություններին, այնուամենայնիվ ընկերությունը կատարում է իր պարտականությունները, որպեսզի բնակարաններում կենցաղային աղբ չկուտակվի: Byureghavan.am-ի հարցին, թե ինչու աղբարկղեր չեն տեղադրում շենքերի բակերում, Վալերի Բալասանյանը փաստեց. « 20 տարի շարունակ քաղաքում տեղադրված են եղել աղբարկղեր, սակայն նախկին քաղաքապետի որոշումով դրանք հանվել են, քանի որ համարվել են հակահիգիենիկ: Այսօր աշխատելով այս եղանակով, զերծ ենք մնում աղբի կուտակումներից, իսկ եթե փորձենք տեղադրել աղբատարաներ իրենց աղբարկղերով հարկավոր կլինի 5մլն. դրամ, որն այսօր չունի ընկերությունը»,- հավելում է պարոն Բալասանյանը: Ընկերությանը պարբերաբար աջակցում է Բյուրեղավանի քաղաքապետարանը: Արդեն 2 տարի է քաղաքապետի նախաձեռնությամբ վիրավոր, զոհված ազատամարտիկների և անապահով ընտանիքների աղբի վարձերի 50%-ը փոխհատուցում է քաղաքապետարանը: Իսկ 2011թ-ին` ավագանու որոշմամբ, օգնության կարգով ընկերությանը փոխանցվել է 1 մլն. դրամ` թեթևացնելով հոգսերի որոշակի մասը: Տեխնիկան բավարարում է և շատ քիչ դեպքեր են գրանցվում, որ մեքենաները գտնվում են անսարք վիճակում, ինչի պատճառով հնարավոր է գրաֆիկի խաղտում: Վալերի Բալասանյանը վկայում է, որ հանրապետության մակարդակով Բյուրեղավան քաղաքում աղբահանությունն իրականացվում է պատշաճ մակարդակով:

Մերի Կարապետյան

28.03.13.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2818830
Այսօր772
Երեկ1164
Այս շաբաթ10683
Այս ամիս47531
Ընդամենը2818830

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: