Մուտք
ՀայերենРусскийEnglish
Թագուհի Պետրոսյան PDF Տպել Էլ.փոստ

Բյուրեղավան քաղաքի բնակչուհի Թագուհի Պետրոսյանը համայնքի ավագանու միակ կին անդամն է: Ծնվել է 1957թ-ի դեկտեմբերի 21-ին, Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքում: Ավարտել է տեղի թիվ 11 դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Կապանի բժշկական ուսումնարանի «բուժքույրական գործ» բաժնում: Ստանալով բուժքրոջ մասնագիտություն՝ ընդունվում և աշխատում է Կիրովաբադ քաղաքի զինվորական հոսպիտալում, որպես հերթապահ բուժքույր: 1997թ-ին տիկին Թագուհին ընտանիքով տեղափոխվում է Բյուրեղավան, որտեղ էլ մինչ օրս ապրում և աշխատում է: 1981թ-ից աշխատում է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում, որպես տեղամասային բուժքույր, այժմ ընտանեկան բուժքույր: Ապրում է բոլորի հոգսերով՝  կիսում նրանց հետ ուրախ ու դժվարին պահերը, մտածում քաղաքի վաղվա օրվա մասին: Իսկ մտածելու շատ բան ունի ավագանու ներկայացուցիչը, քանի որ համայնքի կանայք իրենց խնդիրներով դիմում են հենց նրան: Միգուցե տիկին Թագուհու մասնագիտությունն է պատճառը, որ համայնքում բոլորը նրան սիրում են, իսկ նա բոլորին վերաբերում է սիրով և ջերմությամբ:  Թագուհի Պետրոսյանի խոսքով կին լինելը չի խանգարում ավագանի լինելուն, 1996թ-ից նա անընդմեջ ընտրվում է: Ամեն անգամ վստահ լինելով, որ կստանա իր համաքաղաքացիների քվեն. <<Լինելով համայնքի բնակիչ` չէի կարող անտարբեր լինել և սրտացավ չվերաբերել համայնքի  խնդիրներին: Առաջադրվել և ընտրվել եմ, որ գոնե մի փոքր ներդրում ունենամ համայնքի կյանքի բարելավման, հարցերի վերհանման ու լուծման գործին: Ես շատ եմ սիրում իմ քաղաքը, նրա բնակիչներին >>, - վստահեցնում է Բյուրեղավան համայնքի ավագանու  անդամ Թագուհի Պետրոսյանը,  ով առաջիկա  տարիներին խոստանում է հետամուտ լինել և սրտացավորեն մոտենալ համայնքին հուզող ցանկացած խնդրի, քանի որ համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի և մյուս ավագանու անդամների հետ աշխատում են համայնքը տանել դեպի բարգավաճում: Միակ կին  ավագանուն ընկերները կատակով անվանում են <<գեներալ>>:  Ունենալով մեծ դժվարություններ, երբեք չի կորցրել հավատը և  բոլորին վարակել է իր լավատեսությամբ: Երկու դուստրերի և մեկ զավակի մայր` տիկին Թագուհին գարնանային մեկամսյակի  առթիվ  հայ կանանց  մաղթում է կանացի երջանկություն, չնայած, որ ասում է. << Ես կանացի երջանկություն երբեք չեմ ունեցել>>, թող որ նրանք միշտ ժպտան: Մենք էլ մեր հերոսին, այս տոների առթիվ  ցանկանում ենք  անսահման ժպիտներ:  Գտնես քո չգտած երջանկությունը:

Մերի Կարապետյան

25.03.12

 

Այցելություններ

4330053
Այսօր300
Երեկ1434
Այս շաբաթ1734
Այս ամիս30008
Ընդամենը4330053