Մուտք
ՀայերենРусскийEnglish
Օրակարգում` քառամյա ծրագիրը PDF Տպել Էլ.փոստ

Փետրվարի 14-ին Բյուրեղավանի քաղաքապետարանում, քաղաքապետ Հակոբ Բալասյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Բյուրեղավանի քաղաքային համայնքի 2013-2016 թվականների քառամյա ծրագրի հաստատումն էր: Քառամյա զարգացման ծրագիրը այն հիմնական փաստաթղթերից մեկն է, որը մշակվում է համայնքի ղեկավարի և աշխատակազմի կողմից, քննարկվում և հաստատվում է համայնքի ավագանու կողմից և դրվում գործողության մեջ: Հարակից զեկույցով հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լիդիա Պողոսյանը, ով ներկայացրեց համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առաջիկա 4 տարիների ծրագրի որոշակի ցանկը: Դրանք առաջնային, կարևոր խնդիրներն են, որոնք հրատապ լուծում են պահանջում: Ցանկի մեջ տեղ էին գտել բնակֆոնդի պահպանման, «Հայջրմուղկոյուղու» կողմից Բյուրեղավանում իրականացվելիք մեծածավալ աշխատանքների ծրագիրը, քաղաքի ասֆալտապատ տարածքների հիմնանորոգումը, 10-ից ավել խաղահրապարակի կառուցումը, 20 վերելակի հիմնանորոգումը, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, մշակույթի տան, եկեղեցու կառուցման աշխատանքները: Նշենք, որ արդեն եկեղեցու ճարտարապետական էսքիզները պատրաստ են և գտնվում են քննարկման վերջին փուլում: Այն պետք է հաստատվի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից: Այս մասին ասաց քաղաքապետը և հավելեց՝ եկեղեցու շինարարությունը կտևի մի քանի տարի, այն կունենա մոտ 27 մ բարձրություն: Ամբողջովին նորոգվելու են խմելու ջրի, ջրագծերի ներքին ցանցը, կառուցվելու են նոր էլեկտրասյուններ: Քաղաքապետը նիստի ընթացքում ավագանիներին հնարավորություն տվեց վերլուծել համայնքի ներկա իրավիճակը, մատնանշել այն խնդիրները, որոնք հրատապ են ըստ առաջնահերթությունների: Ավագանիներից առաջարկ եղավ քառամյա ծրագրում ընդգրկել քաղաքի կանաչապատման, ոռոգման ջրի հարցը: Հակոբ Բալասյանը նշեց, որ աշխատանքները կատարվելու են համայնքի բյուջեի, պետբյուջեի և դրամաշնորհների միջոցով: Նշեց նաև, որ Բյուրեղավանում պետբյուջեի միջոցներով նախատեսվում է կառուցել նաև մարզադպրոց, որն ընդգրկվել է կառավարության 2013-2016 թվականների ծրագրում: Նիստի ավարտին ավագանու որոշմամբ հաստատվեց քառամյա ծրագիրը:

Մերի Կարապետյան

15.02.13

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4293062
Այսօր2073
Երեկ1268
Այս շաբաթ10574
Այս ամիս39552
Ընդամենը4293062

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: