Войти
ՀայերենРусскийEnglish
Տիգրան Գրիգորյան PDF Печать E-mail

Բյուրեղավանցի Ծաղրածուն

Տիգրան Գրիգորյանն արդեն շուրջ 5  տարի է աշխատում է  որպես ծաղրածու և ձեռնածու:  Հարցազրույցի ընթացքում Տիգրանն ասաց, որ իր կրկեսում հայտնվելը, կարիերայի ստեղծումը եղել է շատ պատահականորեն: Մեր հերոսը երազում է մեծ ճանաչում ունենալ, դառնալ հայտնի արտիստ և միշտ զբաղվել սիրած գործով: Տիգրան Գրիգորյանը ծնվել է 1992թ-ի մայիսի 9-ին Բյուրեղավան քաղաքում: 1999-ին ընդունվել և 2007-ի ավարտել է Բյուրեղավանի թիվ 1 դպրոցը, ստանալով 8 ամյա կրթություն: Ապագա ծաղրածուն 3 տարի սովորել է տեղի արհեստագործական ուսումնարանում և ստացել ավտոփականագործի մասնագիտություն: Պատանի Տիգրանը 14 տարեկան հասակում մայրիկի հետ այցելում է կրկես: Կրկեսը դիտելուց հետո արենայում արվում է հայտարարություն` կրկեսին կից բացվում է խմբակ-դպրոց, որտեղ երեխաներին կսովորեցնեն կրկեսի բոլոր հնարքները: Տիգրանը մեծ սիրով սկսում է հաճախել, այդ խմբակ և դառնում ՀՀ վաստակավոր արտիստ Սոս Պետրոսյանի աշակերտը: 2010-2012թթ ծառայում է  հայոց բանակում: Անգամ այդ տարիներին չի կարողանում մոռանալ ծաղրածուի մասնագիտությունը: Բանակից վերադառնալով անմիջապես անցնում է իր սիրելի գործին: Ասում է՝ ծաղրածուների մասին մտածում էի, որ նրանք սովորական մարդիկ չեն, այլ աշխարհից են: Մի օր մտա կրկես և հասկացա, որ հենց այդպես է: Երբ հագնում ես ծաղրածուի հագուստ, ամբողջովին կերպարանափոխվում ես: Ծաղրածուն տխուր է, բայց նրա  նպատակը մարդկանց ուրախացնելն ու զվարճացնելն է:  Մեկ տարուց ավելի է, որ կրկեսում չեմ աշխատում: Աշխատում եմ տարբեր սրճարաններում, մասնակցում  տարբեր միջոցառումներում, բայց  այն հույզերը չեմ ստանում, որ ստանում էի կրկեսում ելույթ ունենալիս: Հաճախակի ուրախացնում է բյուրեղավանցի երեխաներին, նրան հրավիրում են դպրոցներ, նախակրթարան որտեղ  կարողանում է նաև իր գիտելիքները հանձնել բյուրեղավանցի փոքրիկ հանդիսատեսի դատին:  Շուտով  կրկեսը կկառուցվի և կրկին կլինեմ բեմում: Սա է նրա երազանքը, սրտի թռթիռով սպասում է կրկեսի բացմանը:

Մեծ ծաղրածուններից Տիգրանի ներշնչման աղբյուրն են  Օլեգ Պոպովը, Լեոնիդ Ենգիբարյանը, Չարլի Չապլին: Ծաղրածուի միակ ցանկությունը, որ մարդիկ հաճախ ժպտան:

Մերի Կարապետյան

12.02.13

 

Այցելություններ

4152987
Այսօր120
Երեկ631
Այս շաբաթ3426
Այս ամիս120
Ընդամենը4152987