Մուտք
ՀայերենРусскийEnglish
Լիլիթ Սիրադեղյան PDF Տպել Էլ.փոստ

«Դիմանկար չեմ սիրում նկարել, ավելի շատ ինձ հոգեհարազատ են բնության պատկերները: Փորձում եմ աշխատել հենց այդ ուղղությամբ, և  այն ներկայացնել վառ գույներով,իսկ ծաղրածու նկարելը իմ տարերքն է»: Մեր հերոսը զրույցի ժամանակ կարևորեց այս փաստը: Բյուրեղավանցի  Լիլիթ Սիրադեղյանը ծնվել է 1988թ-ի մարտի 3-ին: Հաճախել է Բյուրեղավանի մսուր-մանկապարտեզը: 1995-2003թ-ին սովորել է  թիվ 1 միջնակարգ  դպրոցում: Նկարել սկսել է 13 տարեկանից, արվեստի այս ճյուղն անցել է հորից՝ վարպետ Սանասարից, ով զբաղվում է փորագրությամբ: Դպրոցական տարիքում նրա աշխատանքները ցուցադրվել են տարբեր ցուցահանդեսներում: Երբևէ չի փորձել կազմակերպել անհատական ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն իր աշխատանքները: Լիլիթը նշում է՝ պատճառները տարբեր են, սակայն ցանկություն կա և առաջիկայում կմտածի այդ ուղղությամբ: 2005թ-ին ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի գեղանկարչության բաժինը և ավարտել 2010թ-ին՝ ստանալով մանկավարժի որակավորում: Քչախոս, բարի հայացքով նկարչուհին,  ունի մոտ 100 աշխատանք, որոնք մեկը մյուսից տարբեր են: Նկարներում պատկերել է իր հույզերն ու ապրումները: Վրձնի բանալիով բացել է իր ներաշխարհի դռները, զգացմունքներն արտահայտել է իր  նկարների միջոցով: Երիտասարդ նկարչուհին ուրախությամբ փաստեց, որ վերջին ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են իր երկու նկարները՝ նկարիչների միությունում էր, ուր ներկայացված էին Կոտայքի մարզի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները: Հավելելով, որ մասնակցության համար աջակցել է քաղաքապետ Հակոբ Բալասյանը և անձամբ ներկա գտնվել ցուցահանդեսի բացմանը: Բացի նկարելուց, զբաղվում է բատիկայով: Այսօր էլ շարունակում է ստեղծագործել, իր արվեստը փոխանցել սերունդներին, քանի որ դասավանդում է դպրոցում՝ կերպարվեստ առարկա: Ըստ նկարչուհու արվեստը մեծ ուժ է: Այն մարդիք, ովքեր որ մոտ են դրան, մոտ են գեղեցիկին ու բարուն:

Մերի Կարապետյան

21.01.13

 

Այցելություններ

1237455
Այսօր515
Երեկ1256
Այս շաբաթ6131
Այս ամիս15933
Ընդամենը1237455