Մուտք
ՀայերենРусскийEnglish
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ PDF Տպել Էլ.փոստ

Հարգելի բյուրեղավանցի ուսանողներ

2017-2018 ուստարում ուսանողական անվճար ավտոբուսից օգտվել ցանկացողները կարող են անձնագրի և ուսանողական տոմսի պատճենով ներկայանալ Բյուրեղավանի քաղաքապետարան` գրանցվելու: Այնուհետև ուսանողներին կտրվի երթևեկելու կտրոններ, որպեսզի օգտվեն անվճար ավտոբուսից: Նախապատվությունը կտրվի այն ուսանողներին, ովքեր Բյուրեղավան համայնքի բնակիչ են: 
Հիշեցում՝ նախորդ տարվա կտրոնները չեն գործածվում, երթևևեկելու եք միայն նոր կտրոններով
Համապատասխան փաստաթղթերը կարող եք ներկայացնել Բյուրեղավանի քաղաքապետարան, առաջին հարկ:

25.08.17

Ուշադրություն աշխատանք փնտրողներին

Բյուրեղավանի համայնքապետարանին անհրաժեշտ է հարկերի և տեղական տուրքերի հավաքագրող: Աշխատանքը պայմանագրային կարգով:

Դիմել Բյուրեղավանի համայնքապետարան կամ զանգահարել՝0222 6-52-03:

24.08.17

Ընդունելություն արվեստի դպրոցում

Բյուրեղավանի արվեստի դպրոցը կատարում է 2017-2018 ուս.տարվա ընդունելություն`  6-12 տարեկան երեխաների համար, հետևյալ բաժիններում
Դաշնամուր
Լարային գործիքներ/ջութակ, կիթառ, կոնտրաբաս
Ժողովրդական նվագարաններ քանոն, սանթուր, թառ, քամանչա, ուդ, դուդուկ, պկու, սրինգ, դհոլ
Վոկալ
Կերպարվեստ
Խորեոգրաֆիա 
Արվեստի դպրոց կարող եք ներկայացնել
դիմում /գրվում է տեղում/,

2 լուսանկար՝ 3X4 չափսի,

տեղեկանք բնակվելու վայրից,

երեխայի ծննդյան վկայականի պատճեն,

ծնողների անձնագրի պատճեն:
Հայտերը  ներկայացնել  յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը12:00-1600, մինչև ս/թ սեպտեմբերի 1-ը՝ արվեստի դպրոց:
Հետ՝. 093 22-91-04

17.08.17

Ընդունելություն շախմատի դպրոցում

Նոր  ուսումնական տարավան ընդառաջ Բյուրեղավանի շախմատի դպրոցը կատարում է 7-8 տարեկան երեխաների ընդունելություն: Անհրաժեշտ է մինչև ս/թ սեպտեմբերի 10-ը ներկայացնել՝

դիմում, որը լրացվում է տեղում

ծննդյան վկայականի պատճեն

2 լուսանկար՝ 3x4 չափի

Դիմել՝ շախմատի դպրոց ժամը 17:00-18:00 /շաբաթ, կիրակի չդիմել/

Հեռ՝ 094 38-37-37,   055 31-70-87

15.08.17

Հայտարարություն

Հարգելի բյուրեղավանցիներ. Բյուրեղավանի համայնքապետարանն,   այս կիրակի՝ օգոստոսի 13-ին ժամը 09:30-ին,  սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը՝ խաղողօրհնեքին, կազմակերպում է արդեն ավանդույթ դարձած խաղողօրհնեքի արարողություն: Արարողակարգը տեղի կունենա կառուցվող  սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն հարող տարածքում:

Բոլորիդ հրավիրում ենք մասնակցելու սուրբ արարողակարգին:

10.08.17

Գործարարներին խնդրում ենք աջակցել

Հարգելի գործարարներ այս տարի կավարտվի Բյուրեղավանի մշակույթի տան հիմնանորոգման արխատանքները, որտեղ նախատեսված է կենտրոնացնել քաղաքային գրադարանն, արվեստի և շախմատի դպրոցները: Նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել Բյուրեղավան քաղաքում ապրող երեխաների գեղագիտական դաստիարակության համար: Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ հնարավորության սահմաններում աջակցել դահլիճի կահավորման, գույքի և տեխնիկական միջոցների ձեռք բերման հարցով: 
Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյան և համայնքի ավագանու անդամներ:

09.08.17

Շաբաթօրյակ

2017 թ-ի հուլիսի 29-ին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում կազմակերպվում է հանրապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար Բյուրեղավանի համայնքապետարանը կոչ է անում բնակիչներին ակտիվ մասնակցել շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին:
Շաբաթօրյակին մասնակցություն են ունենալու կրթական, առողջապահական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցները, կազմակերպություններն ու անհատ բնակիչները: Անհրաժեշտության դեպքում կտամադրվեն համապատասխան պարագաներ և աղբահավաք մեքենա:
Միասին մաքրենք մեր համայնքի բակն ու փողոցը:

28.07.17

Ուշադրություն

Բյուրեղավան համայնքի ենթակա կառույցներին անհրաժեշտ են հաշվապահներ: Մասնագիտական կրթությունն ու հաշվապահական ծրագրերին տիրապետելը պարտադիր է, իսկ  աշխատանքային փորձը՝ ցանկալի: Մասնագետն ամբողջովին պետք է տիրապետի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքին և իրավական ակտերին:Ցանկացողները դիմեն Բյուրեղավանի համայնքապետարան

Հեռ՝ 0222 6-51-41

27.07.17

Հայտարարություն

«ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ    ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ  -ին  անհրաժեշտ է  մանկաբարձ-գինեկոլոգ:

Համապատասխան մասնագետը  կարող է  դիմել  ք. Բյուրեղավան  2-րդ փողոց, 2-րդ շենք:

Հեռ՝. 0222 6 52 49 զանգահարել ժամը՝ 09:30-16:30-ը

094 55 44 34

11.07.17

Ի ուրախություն  համայնքի փոքրիկների

Բյուրեղավանի քաղաքապետարանը կազմակերպում է «Բակային ճամբար 2017» միջոցառումը: Այն իրականացվում է քաղաքապետարանի մշակութային  միջոցառումների  շրջանակում:  Մեկ ամսվա ընթացքում, ամեն շաբաթ քաղաքի  տարբեր տարածքներում տեղի կունենան «Բակային ճամբար 2017»-ի ուրախ, երաժշտական ու սպորտային միջոցառումներ:    Բակերի երեխաների համար կկազմակերպվեն սպորտային  խաղեր, երգի, պարի, ասմունքի, նորաձևության  մրցույթներ: Փոքրիկների բակային առօրյան  այդ օրը հագեցած է կլինի նաև սիրված մուլտֆիլմերի հերոսների պատրաստած զվարճալի ծրագրերով, հաճելի անակնկալներով և  նվերներով:  Կազմակերպչական  աշխատանքներն  ավելի հետաքրքիր դարձնելու համար  հրավիրում ենք  համայնքի ակտիվ ծնողներին ու երիտասարդներին: «Բակային ճամբար 2017»-ի   լավագույն բակին սպասվում է անակնկալ: Այնպես որ, եղեք ակտիվ  ու միացեք մեզ :

Հովանավոր` համայնքի ղեկավար Հակոբ Բալասյան

11.07.17

Ի գիտություն

Հարգելի համաքաղաքացիներ, Բյուրեղավանի քաղաքապետարանը ֆիզիկական և իրավաբանական անձանց հորդորում է  ժամանակին  վճարել աղբի գումարը` խուսափելով տույժերից և տուգանքներից:

Բյուրեղավանի  քաղաքապետարան:

12.06.17

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Աբովյանի քաղաքապետարանի հարակից հրապարակում, ժամը 12։00-ից մինչև 17։00-ը անց են կացվելու տոնական բազմաբնույթ միջոցառումներ:

Բյուրեղավանի քաղաքապետարանը հոգացել է փոքրիկներին Աբովյան տանելու և հետ վերադառնալու խնդիրը: Հունիսմեկյան տոնին մասնակցել ցանկացողները ժամը 12:00-ին լինեն 15շենքի դիմաց (թերթի կրպակի մոտ), որտեղից կշարժվի համայնքին պատկանող բարեգործական ավտոբուսը: Անհրաժեշտության դեպքում ավտոբուսը 12:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում կսպասարկի բյուրեղավանցի փոքրիկներին և նրանց ծնողներին:

Բյուրեղավանի քաղաքապետարան

31.05.17

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԶԵՐԾ ՄՆԱՆՔ ՎԱՐԱԿՆԵՐԻՑ

2017 թվականի մայիսին Աբովյան քաղաքում առաջին անգամ արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 1 դեպք: Լեյշմանիոզները պատկանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանված «Վերացված (մոռացված) վարակիչ հիվանդություններ»-ին, որոնք վերջին ժամանակներս նորից արձանագրվում են: Լեյշմանիոզների փոխանցումը տեղի է ունենում մլակների միջոցով: Վարակի աղբյուրը տարբեր կենդանիներն են, հիմնականում՝ հիվանդ շնազգիները: 1999-2016 թվականներին արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 116 դեպք, որոնցից 6-ը մահվան ելքով (4-ը՝ 2016 թվականին): Դեպքերը հիմնականում արձանագրվել են Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում և Երևանում: 2017 թվականի հունվարից մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 6 դեպք: Նկատի ունենալով վերը նշվածը, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության անհրաժեշտությունը՝ առաջարկվում է սույն թվականի մայիսի 31-ին կազմակերպել 2 սեմինար-խորհրդակցություն՝ մարզի բուժաշխատողների շրջանում՝ լեյշմանիոզի համաճարակաբանական հսկողության, վաղ ախտորոշման, պայքարի և կանխարգելման միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև կոմունալ ծառայությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, անասնաբուժական ծառայության ներկայացուցիչների շրջանում՝ լեյշմանիոզի բնական պահոց հանդիսացող շների և փոխանցող մլակների նկատմամբ միջոցառումների անհրաժեշտության վերաբերյալ՝ հիվանդության դեպքերի հետագա տարածումը կանխելու նպատակով: Սեմինարները կանցկացնի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի Փոխանցողով պայմանավորված և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը: Առաջարկվող սեմինարին մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել՝ 010 34 04 44հ/հ-ին

23.05.17

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ    ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ  -ին  անհրաժեշտ է

.Քիթ- կոկորդ, ականջաբան

.Նյարդաբան

.Ներզատաբան

Աշխատանքը համատեղության կարգով

Մասնագետները կարող են դիմել  ք. Բյուրեղավան  2-րդ փողոց, 2-րդ շենք:

Հեռ՝. 0222 6 52 49 զանգահարել ժամը՝ 09:30-16:30-ը

094 55 44 34

11.05.17

ԻՐԱԶԵԿՈՒՄ

<<ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ>> ՀԿ-ը <<Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը>> (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում իրականացնում է փոքր դրամաշնորհային մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել՝
Հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները.
Համայնքների միությունները.
Քաղաքացիական նախաձեռնությունները.
Ուղեկցող նյութերի փաթեթը կարող եք տեսնել հղումով  http://celog.am/hy/Announcement/AnnouncementDetail?announcementId=1111
Հասցե ք. Երևան70, Երվանդ Քոչարի 20
Հեռ 011 531397, 010 531398

07.05.17

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի բյուրեղավանցիներ

Բյուրեղավանի համայնքապետարանը Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի կապակցությամբ կազմակերպում է երթ, հետո տոնական համերգ:

Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ  ժամը 10:00-ին քաղաքապետարանից երթը կշարժվի դեպի քաղաքային հուշահամալիր: Հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցվի մայիսյան հաղթանակներում զոհված հայորդիների հիշատակին:

11:30-ին Բյուրեղավանի քաղաքային մարզադաշտում տեղի կունենա տոնական համերգ: Համերգին ելույթ կունենան բյուրեղավանցի շնորհալի երիտասարդները և հանրապետության ճանաչված  երգիչներ Ռուբեն Սասունցին և Գոհար Հովհաննիսյանը:

Սիրով բոլորին հրավիրում ենք մասնակցելու քաղաքային տոնակատարությանը:

Բյուրեղավանի համայնքապետարան

04.05.17

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի բյուրեղավանցիներ

Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանի նախաձեռնությամբ մայիսի 6-ին` շաբաթ օրը, կանցկացվի ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ: Բյուրեղավանի համայնքապետարանը կոչ է անում բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, ՀՈԱԿ-ների կոլեկտիվներին ինչպես նաև մեր բոլոր համաքաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ: Անհրաժեշտության դեպքում կտամադրվեն համապատասխան պարագաներ և աղբահավաք մեքենա:
Միասին մաքրենք մեր համայնքի բակն ու փողոցը:

04.05.17

ԱՐԻ ՏՈՒՆ

ՀՀ սփյուռքի նախարարությունը ս/թ հունիսի 18-ից մեկնարկում է «Արի տուն» 2017 ծրագիրը: «Արի տուն» ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան Հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային արժեքներ, զարգացնել ազգային ինքնագիտակցությունը, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային կապերի ամրապնդմանը: «Արի տուն» խորագրով ծրագրի կազմակերպիչները հավատացած են, որ սփյուռքահայ երիտասարդի հյուրընկալելով` Դուք կնպաստեք Հայրենիքի հետ Սփյուռքի մեր հայրենակիցների մերձեցմանը, նրանց հայրենի հողին և հոգևոր-մշակութային արժեքներին կապելու ազգանվեր գործին: 
«ԱՐԻ ՏՈՒՆ» ծրագրի հյուրընկալ ընտանիքների ընտրության չափորոշիչներ
Հյուրընկալող ընտանիքը պետք է`

• լինի բարեկեցիկ, ունենա կենցաղային անհրաժեշտ պայմաններ, ունենա հյուրընկալվող սփյուռքահայ երիտասարդին հասակակից և նույն սեռի ընտանիքի անդամ, 
• հյուրընկալության 9 օրերի ընթացքում ապահովի ջերմ, ապահով, առողջ մթնոլորտ սփյուռքահայ երիտասարդի համար, 
• ստեղծի կոմունալ ծառայություններից (տաք ջուր, լոգարան, սանհանգույց) օգտվելու հնարավորություն,
• հատկացնի առանձին ննջասենյակ կամ, դրա անհնարինության դեպքում` առանձին մահճակալ,
• կարողանա ապահովել սնունդը (առնվազն` նախաճաշ և ընթրիք), 
• զերծ մնա հնարավոր վիճաբանություններից և տհաճ միջադեպերից, խնդիրների առաջացման դեպքում տեղեկացնի ՀՀ սփյուռքի նախարարություն (կամ տվյալ համայնքի վարչական շրջանի ղեկավարությանը)` փորձելով համակարգող անձի հետ ընդունելի լուծում գտնել,
• ապահովի երիտասարդի անհրաժեշտ ներգրավվածությունը նախատեսված մշակութային, ինչպես նաև ընտանիքի կողմից կազմակերպվելիք լրացուցիչ ժամանցային միջոցառումներին,
• անհրաժեշտության դեպքում ապահովի առաջին բժշկական օգնություն:

Այն ընտանիքները, որոնք ցանկություն կունենան հյուրընկալել սփյուռքահայ երեխայի, առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու և հայտ ներկայացնելու համար դիմեն Բյուրեղավանի քաղաքապետարան կամ զանգահարեն հետևյալ հեռախոսահամարներով՝ 094 15 16 09 կամ 095 59 85 01:

20.04.17

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հրավիրում ենք գործարարներին

Բյուրեղավանի համայնքապետարանը հրավիրում է և պատրաստակամ է գործարար աշխարհի ներկայացուցիչներին աջակցել՝  համայնքում  իրականացնելու ներդրումային ծրագրեր: Նոր արտադրություն հիմնողների և գործող բիզնեսն ընդլայնելու համար կստեղծվի առավելագույն բարենպաստ միջավայր աշխատանքները կազմակերպելու գործում:

Ներկայացրեք ձեր ներդրումային ծրագրերը, որոնք քննարկման փուլ կանցնեն նաև Կոտայքի մարզում և ՀՀ կառավարությունում, որտեղից նույնպես կստանաք անհրաժեշտ աջակցություն:

Հայտերն ուղարկեք  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային փոստին կամ այցելեք Բյուրեղավանի համայնքապետարան:

Սիրով սպասում ենք Ձեզ մեր համայնքում:

20.04.17

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի բյուրեղավանցիներ Ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունն 2017թ-ին շարունակելու է իրականացնել օրենսդիր մարմինների աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը և փոխանակմանն ուղղված ծրագիրը ( Professional Fellows Program /PFP/): Այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում օրենսդրական մարմինների աշխատակիցներին մեկնել ԱՄՆ՝ ուսումնասիրելու ամերիկյան օրենսդրական հաստատությունների և կառույցների փորձը: Ամերիկյան խորհուրդները մարտի 23-ին ժամը 18:30-ին տեղեկատվական հանդիպում է կազմակերպում ծրագրին դիմելու գործընթացի և իրականացման փուլերի վերաբերյալ: 
Հեռ՝.010 56-00-45, 010 54-40-12
Էլ. փոստ՝ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար :

Ավելի մանրամասն այստեղ http://professionalfellows.americancouncils.org/#top

21.03.17

Հարգելի համաքաղաքացիներ

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ում 03.03.2017թ.-ին ժամը 10-ից անց է կացվելու «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» առողջապահական միջոցառումը, որի շրջանակներում Երևան քաղաքից ժամանած առաջատար բժիշկ-մասնագետներ` նյարդաբան, սրտաբան, ներզատաբան, ակնաբույժ, ուռուցքաբան, մանկաբարձ-գինեկոլոգ, մաշկաբան, անոթաբան, արյունաբան, ուռոլոգ, վնասվածքաբան, մանկաբույժ կտրամադրեն մասնագիտական խորհրդատվություն:
Հերթագրվելու համար կարող եք դիմել՝

1. Տեղամասային բժշկին 
2. Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա մատնենավարման բաժին
3. Զանգահարել 6-52-49 հեռախոսահամարով

Պոլիկլինիկայի տնօրինություն

24.02.17

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի բնակիչներ 2017 թվականի մարտի 7-ին ժամը 16-ին «Բյուրեղավանի արվեստի դպրոց» ԱՈՒՀ ՀՈԱԿ - ի շենքում, հասցեն՝ քաղաք Բյուրեղավան Վազգեն Սարգսյան փողոց18/43. անց է կացվելու հանրային լսումներ (քննարկումներ) «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» թեմայով:

24.02.17

Ուշադրություն նորապսակներին

Տյառնընդառաջի կապակցությամբ Բյուրեղավանի քաղաքապետարանն այս տարի ևս կազմակերպում է միջոցառում, նորապսակների օրհնության կարգ: Խնդրում ենք 2016թ-ի փետրվարի 15-ից մինչև 2017-ի հունվարը ներառյալ ժամանակահատվածում ամուսնացած զույգերին ներկայանալ քաղաքապետարան միջոցառման համար անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելու նպատակով: Խնդրում ենք ներկայանալ քաղաքապետարան՝ մինչև ս/թ փետրվարի 10-ը: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝094 151-609 հ/հ-ին կամ գրել քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին:

30.01.17

Ուշադրություն

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը բյուրեղավանցի փոքրիկներին կնվիրի հրաշալի տոնական ցերեկույթ:

Դեկտեմբերի 28-ին ժամը 12-ին Բյուրեղավանի քաղաքապետարանի հարակից բակում տեղի կունենա մանկական ուրախ տոնահանդես: Մեզ հյուրընկալվելու են հեքիաթների ու մուլտերի ամենասիրելի հերոսները, երգիչներ և իհարկե Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Սիրով սպասում ենք բոլորիդ

Բյուրեղավանի քաղաքապետարան

27.12.16

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Բյուրեղավանի քաղաքապետարանը և Բյուրեղավանի մանկապատանեկան մարզադպրոցը  2016 թվականի դեկտեմբերի 2-ին  Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցի մարզադահլիճում անց են կացնելու Վահրամ Նիգոյանին նվիրված ամենամյա մարզական հուշամրցաշար: Այս տարի, բացի վոլեյբոլ մարզաձևից  նախատեսվում է անցկացնել նաև շախմատի մրցաշար: Վոլեյբոլի մրցումներին մասնակցել ցանկացող թիմերը մասնակցության հայտը կարող են ներկայացնել Բյուրեղավանի մանկապատանեկան մարզադպրոց, տնօրեն՝ Նորիկ  Տերտերյան (հեռ.՝ 094 32 46 96 ):

Շախմատի մրցաշարին մասնակցել ցանկացողները դիմեն Բյուրեղավանի շախմատի դպրոցի մարզիչ Անդրանիկ Խաչատրյանին (հեռ.՝  094 38 37 37,     095 38 37 37 ): Տարիքային սահմանափակում չկա:

Հայտերն ընդունվում են մինչև ս/թ նոյեմբերի 25-ը:

Բյուրեղավանի քաղաքապետարան

18.11.16

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ԱՄՅԱԿԻՆ: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ին ԺԱՄԸ 16:00-ին ԲՈԼՈՐԻԴ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴԱՇՏ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱԳԵՑԱԾ Է ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ: ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ և ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ՈՒ ԳՐԻԳՈՐ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ: ՀԱՄԵՐԳԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹՆԵՐ  ԵՎ ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ՇՆՈՐՀԱԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ:
Սիրով սպասում ենք բոլորիդ

24.09.16

Հարգելի համաքաղաքցիներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ և ՀՀ առողջապահության նախարարության անմիջական օժանդակությամբ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանում առաջին անգամ իրականացվելու է «Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների համաճարակաբանական հսկողության STEPS» համազգային հետազոտական ծրագիրը, որի նպատակն է  ընտրանքային հետազոտության միջոցով հավաքագրել տվյալներ Հայաստանի Հանրապետության 18-69 տարեկան բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման ռիսկի գործոնների տարածվածության մակարդակի գնահատումը, ՈՎՀ-ի ռիսկի գործոնների աճի և ուղղվածության միտումների վերահսկումը, ՈՎՀ-ի կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված քաղաքականություն մշակումը: Հետազոտության շրջանակներում կիրականացվեն ինչպես մարդաբանական և գործիքային (հասակ, քաշ, գոտկատեղի և կոնքի շրջագիծ, զարկերակային ճնշում), այնպես էլ լաբորատոր չափումներ բիոքիմիական գործոնների (գլյուկոզայի և ընդհանուր խոլեստերինի, բարձր խտության լիպոպրոտեիդնորի պարունակությունը մազանոթային արյան մեջ) որոշմամբ` կիրառելով «չոր» քիմիական հետազոտության մեթոդը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից տրամադրված բարձրորակ սարքավորման միջոցով, համապատասխան ուսուցում անցած փորձառու անձնակազմի կողմից՝ անվտանգության անհրաժեշտ նորմերի պահպանմամբ։ Ազգային մակարդակում ՈՎՀ-ի ռիսկի գործոնների վերաբերյալ ստույգ և հավաստի տվյալների առկայությունը թույլ կտա ՀՀ կառավարությանն իրականացնել ՈՎՀ-ի կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված միջոցառումների հիմնավորված պլանավորում: Սիրելի քաղաքացիներ՝ հայցում ենք Ձեր աջակցությունը և մասնակցությունը հարցումներին, մարդաբանական ու բիոքիմիական չափումներին: Բյուրեղավան քաղաքաը նունպես ընդգրկված է այն համայնքների ցանկում, որտեղ կիրականացվեն «Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների համաճարակաբանական հսկողության STEPS» համազգային հետազոտական ծրագիրը:

«ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ»  ՓԲԸ

23.09.16

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի բյուրեղավանցիներ

ՀՀ Անկախության 25 ամյակի կապապցությամբ Բյուրեղավանի քաղաքապետարանը սեպտեմբերի 21-ին ժամը 10:30-ին կազմակերպում է այց քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ կդրվի և հարգանքի տուրք կմատուցվի անկախության համար զոհված մեր հերոսների հիշատակին: Դուք ևս կարող եք Ձեր մասնակցությունն ունենալ: Կրկին քաղաքապետարանի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 21-ին ժամը 20:00-ին Բյուրեղավանում տեղի կունենա տոնական հրավառություն:

20.09.16

Ուշադրություն

Հարգելի բյուրեղավանցի  ուսանողներ

2016-2017 ուստարում  ուսանողական անվճար  ավտոբուսից  օգտվել  ցանկացողները  կարող են անձնագրի և ուսանողական տոմսի պատճենով ներկայանալ Բյուրեղավանի քաղաքապետարան` գրանցվելու համար: Այնուհետև ուսանողներին կտրվեն անվճար  ավտոբուսով  երթևեկելու  կտրոններ:  Կգրանցվեն այն  ուսանողները, ովքեր Բյուրեղավան համայնքի բնակիչ են:

24.08.16

Հայտարարություն

Հարգելի բյուրեղավանցիներ ս/թ օգոստոսի 14-ին ժամը 11-ին, Աստվածածնի Վերափոխման տոնի օրը՝ խաղողօրհնեքին, Բյուրեղավանի համայնքապետարանը  քաղաքում կառուցվող  սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն հարող տարածքում կազմակերպում է  քաղաքում ավանդույթ դարձած խաղողօրհնեքի արարողություն:  Արարողությունից հետո  օրհնված խաղողը շենքերի բակերում կբաժանվի բնակչությանը:

09.08.16

Տեղեկատվություն

2017թ-ի հուլիսին Ճապոնիայի  Կանագավա նահանգում կկայանա «Աշխարհի երեխաներ 19-րդ  միջազգային ցուցահանդեսը», որն իրականացնում է «Ճապոնիայի արտասահմանյան  համագործակցության ընկերությունը» (JOCA): Մրցույթին կարող են մասնակցել 4-ից 15 տարեկան  երեխաները:  Հայտերի և աշխատանքների ներկայացման  վերջնաժամկետը 2016թ-ի նոյեմբերի 30-ն է: Մրցույթի մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.earthplaza.jp/biennial/English/index.html կայքից, Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային փոստի միջոցով կամ զանգահարել (+81)-458962121 h/h-ին:

27.07.16

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հայաստանի համայնքների միություն

Ներկայացնում ենք համայնքներում զբոսաշրջության զարգացման նոր հնարավորության մասին։
Եթե ձեր համայնքում կա ընտանիք (անձ), ով շահագրգռված է եկամուտ ունենալ իր տունը որպես հյուրատուն կամ օթևանատուն գործարկելով, ապա անրաժեշտ է մինչև հուլիսի 22-ը  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեին ուղարկել ձեր համայնքից 1-3 տան տարբերակ, կցելով՝
1. լուսանկարներ՝ տան արտաքին տեսքը, սենյակների լուսնանկարներ, լոգասենյակի լուսանկարներ, բակի լուսանկարներ։
2. Նշել մարզը, համայնքը, տան հասցեն, ինդեքսը
3. կոնտակտային անձի անուն ազգանունը, հեռախոսահամարը
4. քանի սենյակ և քանի մահճակալ կարող են տրամադրել (1-ից սկսած)
Ընկերության ներկայացուցիչները հետադարձ կապ կհաստատեն կոնտակտային անձի հետ, կայցելեն համայնք, կտրամադրեն անվճար խորհրդատվություն և կներկայացնեն համագործակցության պայմանները։

15.07.16

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի բյուրեղավանցիներ  «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրինությունը հայտնում է, որ հուլիսի 12, 13, 14-ին Շտապ օգնության մեքենան՝ վերանորոգման նպատակով  չի գործելու: Բոլոր կանչերը կգրանցվեն և սպասարկումը կլինի անձնական մեքենաներով: Հիվանդին տեղափոխելու խնդրի դեպքում կօգտվենք Աբովյանի շտապ օգնության ծառայությունից:

11.07.16

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձիք, ովքեր ունեն հողի և գույքահարկի պարտքեր՝ խնդրում  ենք վճարել կուտակված պարտքերը:  Ձեր պարտքի չափի մասին կարող եք տեղեկանալ, զանգահարելով՝ 0222 65-5-61 հ/հ-ին:

Հայտարարություն

Պահանջվում է գնումների համակարգող՝ համայնքային ենթակայության կազմակերպություններում պայմանագրային կարգով աշխատելու համար:  Համակարգողը պետք է ընդգրկված լինի ՀՀ  ֆինանսների  նախարարության կողմից հրապարակվող գնումների որակավորված մասնագետների ցանկում:

Դիմել Բյուրեղավանի քաղաքապետարան, կամ զանգահարել՝ 0222 6-52-03 հ/հ-ին:

07.07.16

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը Բյուրեղավան քաղաքում շարունակում է իրականացնել  սոցիալապես անապահով ընտանիքներին, որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի անվճար բաշխում: Ընդունիչ սարքեր կտրվեն այն ընտանիքներին, ովքեր գրանցված են Վարդան Ենոքյանի տարածքում: Հուլիսի 7-ին ժամը 15:00-ին կարող եք ներկայանալ Բյուրեղավանի քաղաքապետարան ներկայացնելով անձնագիր և սոցիալական անձնագիր  /Փարոսի գրքույկ/:  Ցուցակները փակցված են քաղաքապետարանի հայտարարությունների պատին:

30.06.16

Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարություն

Հայտնում ենք, որ Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում 2016-2017թթ. ընթացքում կազմակերպվում են դասընթացներ, որոնց մասնակցելու են հրավիրվում 25 մասնագետ Հայաստանից: Հնդկական կողմը կատարում է թեկնածուների վերջնական ընտրությունը, ինչպես նաև հոգում է բոլոր ծախսերը: Դասընթացների մասին մանրամասն տեղեկությունները, ինչպես նաև լրացման հարցաթերթիկը կարելի է գտնել www.indianembassy.am ինտերնետային կայքում: Բոլոր մասնակիցները պետք է գրանցվեն առցանց http://www.itecgoi.in/index.php կայքում:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ապահովել թեկնածության ներկայացման և հարցաթերթիկի լրացման հետևյալ պայմանները.

անհրաժեշտ է՝ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, դասընթացի մասնակիցը պետք է լինի 25-45 տարեկան, ներկայացնել առողջության մասին բժշկական տեղեկանք, անգլերեն լեզվի իմացություն: Լեզվի իմացությունը հաստատվում է ուսումնական հաստատության փաստաթղթով (դիպլոմ, հավաստագիր) կամ լեզվի ուսուցման որևէ կենտրոնի կողմից տրված տեղեկանքով:

հարցաթերթիկը լրացվում է համակարգչային շարվածքով և ԱԳՆ ներկայացվում 4 օրինակից (բնօրինակ և պատճեններ), միաժամանակ բնօրինակի էլեկտրոնային տարբերակը CD կրիչով (WORD ֆորմատով)

3X4սմ չափի 4 լուսանկար, որից մեկը CD կրիչով (JPEG ֆորմատով)

եթե նախկինում հայտերը ներկայացվում էին թղթային տարբերակով, ապա սկսած 2013թ.-ից հնդկական կողմը անցել է հայտերի ընդունման էլեկտրոնային, կենտրոնացված համակարգի /տեղերը արագ լրանում են/, ուստի դիմումները պետք է ներկայացվեն ՀՀ ԱԳՆ դասընթացի սկսվելու օրից առնվազն 3 ամիս առաջ կամ ավելի շուտ:

20.06.16

Հարգելի բյուրեղավանցիներ

Ս/թ մայիսի 9-ին Բյուրեղավանի քաղաքապետարանը կազմակերպում է տոնական երթ դեպի քաղաքի հուշահամալիր՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի  և Շուշիի ազատագրման տարեդարձներին: Երթին կմասնակցեն համայնքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, վետերաններ, ազատամարտիկներ, համայնքի ավագանու անդամներ, դպրոցականներ:  Հուշահամալիրի տարածքում տեղի կունենա մայիսի 9-ին նվիրված համաերգ:

Երթի սկիզբը ժամը 10-ին:

Բյուրեղավանի քաղաքապետարան

05.05.16

Իրազեկում

Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին ժամը 11:00-ին Բյուրեղավանի քաղաքապետարանի աշխատակազմը, ավագանին, քաղաքապետ Հակոբ Բալասյանի գլխավորությամբ այցելություն են կազմակերպում քաղաքային հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի անմեղ զոհերի հիշատակին: Ցանկացողները կարող են միանալ մեզ:

22.04.16

Հարգելի բյուրեղավանցիներ

Վերջին օրերի իրադարձություններն ապացուցում են, որ մեր ազգը միասնական է ու հզոր: Աշխարհասփյուռ հայությունը հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով: Մենք ևս անմասն չենք: Բյուրեղավանի քաղաքապետարանը կոչ է անում միանալ այս հայրենանվեր գործին և իր  ներդրումն ունենալ  հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

Արցախում և սահմանամերձ գոտիներում տեղի ունեցած տարաբնույթ վնասները վերականգնելու համար բացվել են հաշվեհամարներ՝

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

հ/հ 163158015376

հվհհ 03020733

Մասնակից դառնանք հայրենիքի պաշտպանությանը, սիրենք հայրենիքը:

06.04.16

Հարգելի բյուրեղավանցիներ

Բյուրեղավան համայնքում 2016 թվականի ապրիլի 9-ին և ապրիլի 30-ին կազմակերպվելու են համաքաղաքային շաբաթօրյակներ:

Խնդրում ենք բոլորին ցուցաբերել ակտիվ մասնակցություն:

Բյուրեղավանի քաղաքապետարան

24.03.16

«FASA»

Հայաստանում գյուղատնտեսության ֆինանսավորում

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորում» ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2015-ին: Ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) միջոցներից 15 մլն եվրո ուղղվելու է Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը՝ ընտրված բանկերի և վարկային կազմակերպությունների միջնորդությամբ վարկերի տրամադրման միջոցով: Ծրագիրն իրագործում է  Գերմանա-հայկական հիմնադրամը գերմանական KfW զարգացման բանկի հետ համատեղ: Վարկառուներ կարող են հանդիսանալ այն ձեռնարկությունները, ձեռնարկատերերը և անհատ գյուղատնտեսները, որոնք, առաջնային գյուղատնտեսության (հողագործություն, անասնապահություն) հետ մեկտեղ ներգրավված են գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման,  գյուղատնտեսության համար նյութերի, պարարտանյութերի և քիմիկատների արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության հետ կապված տարբեր ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում:Վարկերը տրամադրվում են հետևյալ ֆինանսական կառույցների՝ «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկ», «Հայբիզնեսբանկ», «Ինեկոբանկ»  բանկերի և «ԱԳԲԱ  Լիզինգ», «Կամուրջ», «Քարդ Ագրոկրեդիտ», «Ֆարմ Կրեդիտ», «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» և «Ֆինքա» վարկային կազմակերպությունների միջոցով: Ծրագրի իրագործմանը տեխնիկական աջակցությունն է ցուցաբերում շվեյցարական «Business and Finance Consulting» ընկերությունն իր տեղական գործընկերների՝ «Ալֆափլաս Քոնսալթինգ» և «ICARE Foundation» ընկերությունների հետ համատեղ: Տեղեկատվական թերթը՝ որտեղ ավելի մանրամասն տեղեկություններ են զետեղված, փակցված է Բյուրեղավանի քաղաքապետարանի հայտարարությունների ցուցատախտակին: Ծանոթանալով պայմաններին՝ ցանկացողները կարող են դիմել վերը նշված բանկերին կամ վարկային կազմակերպություններին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար:

Ծրագրի տեխնիկական աջակցության ղեկավարի առաջին տեղակալ՝     Ա. Պողոսյան

24.03.16

Ուշադրություն

Հարգելի բյուրեղավանցիներ՝ փետրվարի 13-ին, ժամը 13-ին Տյառնընդառաջի կապակցությամբ Բյուրեղավանի քաղաքապետարանն առաջին անգամ կազմակերպում է միջոցառում և նորապսակների օրհնության կարգ: Միջոցառման ընթացքում քաղաքապետ Հակոբ Բալասյանի կողմից նորապսակ զույգերին կհանձնվեն նվերներ: Նախապես գրանցված նորապսակներին և բյուրեղավանցիներին հրավիրում ենք մասնակցելու տոնախմբությանը, որը տեղի կունենա քաղաքապետարանի դիմահայաց հրապարակում: Սիրով սպասում ենք և ակնկալում Ձեր ակտիվ մասնակցությունը:

09.02.16

Հարգելի բյուրեղավանցիներ

Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունն իրականացնում է սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի անվճար բաշխում: Ընդունիչ սարքեր կտրվեն այն ընտանիքներին, ովքեր  2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 34.6 և ավելի անապահովության միավորով հաշվառված են անապահովության գնահատման համակարգում: Փետրվարի 3-ին ժամը 11-ին կարող եք ներկայանալ Բյուրեղավանի քաղաքապետարան՝ անձնագրով և սոցիալական քարտով:  Ցուցակները փակցված են քաղաքապետարանի հայտարարությունների պատին:

01.02.16

Հարգելի բյուրեղավանցիներ

Տյառնընդառաջի կապակցությամբ  Բյուրեղավանի քաղաքապետարանը կազմակերպում է միջոցառում, նորապսակների օրհնության կարգ: Խնդրում ենք 2015թ-ի փետրվարի 15-ից մինչև 2016-ի հունվարը ներառյալ ժամանակահատվածում ամուսնացած զույգերին ներկայանալ քաղաքապետարան միջոցառման համար անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելու նպատակով: Խնդրում ենք ներկայանալ քաղաքապետարան՝ մինչև ս/թ հունվարի 25-ը: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝094 151-609 հ/հ-ին կամ գրել քաղաքապետարանի  ֆեյսբուքյան էջին:

12.01.16

Սիրելի  բյուրեղավանցիներ

2015թ-ի դեկտեմբերի 30-ին, ժամը 11-ին Բյուրեղավանի քաղաքապետարանի շենքի դիմաց տեղի է ունենալու ամանորին նվիրված մանկական ուրախ միջոցառում՝ շոու ծրագիր: Երեխաներին հյուր կգան Ձմեռ պապը, Ձյունանուշը, հայտնի մուլտհերոսներ: Բոլորիդ հրավիրում ենք մասնակցելու տոնական միջոցառմանը:

Սիրով սպասում ենք Ձեզ:

22.12.15

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԶԵՐԾ ՄՆԱՆՔ ՎԱՐԱԿՆԵՐԻՑ

2017 թվականի մայիսին Աբովյան քաղաքում առաջին անգամ արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 1 դեպք:
Լեյշմանիոզները պատկանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանված «Վերացված (մոռացված) վարակիչ հիվանդություններ»-ին, որոնք վերջին ժամանակներս նորից արձանագրվում են: Լեյշմանիոզների փոխանցումը տեղի է ունենում մլակների միջոցով: Վարակի աղբյուրը տարբեր կենդանիներն են, հիմնականում՝ հիվանդ շնազգիները: 1999-2016 թվականներին արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 116 դեպք, որոնցից 6-ը մահվան ելքով (4-ը՝ 2016 թվականին): Դեպքերը հիմնականում արձանագրվել են Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում և Երևանում: 2017 թվականի հունվարից մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 6 դեպք:
Նկատի ունենալով վերը նշվածը, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության անհրաժեշտությունը՝ առաջարկվում է սույն թվականի մայիսի 31-ին կազմակերպել 2 սեմինար-խորհրդակցություն՝ մարզի բուժաշխատողների շրջանում՝ լեյշմանիոզի համաճարակաբանական հսկողության, վաղ ախտորոշման, պայքարի և կանխարգելման միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև կոմունալ ծառայությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, անասնաբուժական ծառայության ներկայացուցիչների շրջանում՝ լեյշմանիոզի բնական պահոց հանդիսացող շների և փոխանցող մլակների նկատմամբ միջոցառումների անհրաժեշտության վերաբերյալ՝ հիվանդության դեպքերի հետագա տարածումը կանխելու նպատակով: Սեմինարները կանցկացնի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի Փոխանցողով պայմանավորված և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը: Առաջարկվող սեմինարին մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել՝ 010 34 04 44հ/հ-ին
 

Այցելություններ

1237451
Այսօր511
Երեկ1256
Այս շաբաթ6127
Այս ամիս15929
Ընդամենը1237451