Log in
ՀայերենРусскийEnglish
Հայկ Եղյան PDF Print E-mail

Մարզական ընտանիք

Ընտանիքը պետության կայացման հիմքն է, իսկ առողջ ընտանիքը` ամուր հասարակության գրավականը: Առողջ ապրելակերպի գաղափարի տարածումը պետության կարևոր խնդիրներից է: Այս առումով ուշագրավ է «Լավագույն մարզական ընտանիք» ՀՀ  նախագահի մրցանակի համար անցկացվող ամենամյա մրցույթը: Բյուրեղավանցի  Հայկ Եղյանի  ընտանիքը 2004թ-ից մասնակցում է այս մրցույթին և իրենց օրինակով ապացուցում, որ յուրաքանչյուր հայ ընտանիք պետք է զբաղվի սպորտով: Եղյանների ընտանիքը սպորտային ընտանիք է: Ամուսինները ավարտել են Երևանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը, երկար տարիներ զբաղվում են ձյուդո մարզաձևով: Այսօր, Հայկ Եղյանը և կինը՝ Արփինե Սուքիասյանը աշխատում են Բյուրեղավանի մարզադպրոցում, որպես մարզիչ-մանկավարժներ: Նրանց դուստրեր՝ 16 ամյա Մարիաննան և 13 ամյա Նորան, մանկուց հետաքրքրված են  թեթև ատլետիկա  սպորտաձևով, կրտսեր դուստրը շարունակում է զբաղվել սպորտով. նրա տարերքը ֆուտբոլն է: Նրանց ընտանիքում սպորտը առաջնային տեղում է, ասում է 2009 և 2012թթ-ի  ՀՀ «Լավագույն մարզական  ընտանիք» մրցույթի հաղթող ճանաչված, Եղյաններ ընտանիքի հայրը: Ամեն տարի մասնակցելով այս մրցույթին Եղյանները իրենց դրսևորում են մարզական բարձր ունակություններով՝ ապահովելով աշխույժ ու առողջ մրցակցություն: Հայկը պատմում է, որ 2004- 2009թթ մասնակցելով մրցույթին, հավատքով  սպասել են, որ գալու է իրենց հաղթանակի պահը և 2009թ-ին Եղյանների ընտանիքը ճանաչվում է «Լավագույն մարզական ընտանիք»: Անձամբ Հայաստանի Հարապետության նախագահից ստանալով գումար և հավաստագիր մասնակցության, հաղթանակի  համար: Այս հաղթանակից հետո նրանք շարունակում են մարզվել ու պատրաստվել հերթական հաղթանակին, որը 2012թ-ին էր, կրկին « Լավագույն մարզական ընտանիք»: Ընտանիքի ոգևորությունը մեծ է, նրանք պատրաստվում են մասնակցել «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 10 ամյակին, որը 2013թ-ին է: Այս մրցույթը ամենամասսայական մարզական միջոցառումն է մեզանում, նշեց Հայկ Եղյանը և հավելեց, որ առանց համայնքի աջակցության հաղթանակը իրականություն չէր դառնա, ինչի համար շնորհակալ են տեղական իշխանություններից: Չնայած մեծ դուստրը արդեն ընտրել է արվեստի ճանապարհը, այնուամենայնիվ վստահ են, որ 2013թ-ի հաղթանակը իրենց ընտանիքինն է լինելու: Նրանց այս քայլը օրինակ կծառայի մյուսներին: Մարզված ընտանիքը, մարզված հայրենիքի հավաստագիրն է:

Մերի Կարպետյան

23.11.12

 

Այցելություններ

1294757
Այսօր137
Երեկ1131
Այս շաբաթ3431
Այս ամիս23203
Ընդամենը1294757