ԽՆԴԻՐՆԵՐԻՆ` ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍ
«Գործընթաց» շաբաթաթերթը գրում է`
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչները, համոզված ենք, դեռ հիշում են երեք տարի առաջ քաղաքում կուտակված խնդիրները: Դրանց լուծման լուսավոր ուղին հարթեց քաղաքապետ Հակոբ Բալասյանը: Միայն վերջին մեկ տարում, ինչպես տեղեկացանք քաղաքապետի հետ «Գործընթաց» թերթի հարցազրույցում, հաջողվել է զգալի արդյունքներ արձանագրել քաղաքի առանցքային նշանակության կառույցներում: Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում USAID-ի և քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ փոխվել են պատուհաններն ու դռները, տեղադրվել է ջեռուցման համկարգ:
Մշակույթի տան ավերված տանիքի պատճառով ամբողջ շենքը հայտնվել էր վթարային վիճակում: Շենքը փրկելու համար քաղաքապետարանը կառուցել է բոլորովին նոր տանիք:
Գազիֆիկացվել է Արվեստի դպրոցը:
Հրատապ անհրաժեշտության` մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն ընթացք են ստացել կառավարության կողմից մարզերում հրատապ ծրագրեր իրականացնելու համար հատկացված 68 մլն դրամով, որը կազմում է նախագծային արժեքի 60-70% -ը: Համայնքային բյուջեով նախատեսված ևս 25 մլն դրամով աշխատանքները կշարունակվեն, պահանջվող մնացած միջոցների հայթայթման ուղղությամբ ևս տարվում են աշխատանքներ: Հիմք ընդունելով մանկապարտեզ հաճախումների մեծ պահանջարկը, ներկայում մանկապարտեզի հիմնանորոգման ամենահրատապ խնդրին է դիտվում, որն անհնար է լուծել միայն քաղաքային բյուջեի միջոցներով: Քաղաքապետը հուսով է, որ կհաջողվի գտնել անհրաժեշտ ֆինանսական միջոցները և կարճ ժամանակում քաղաքն ապահովել բարեկարգ մանկապարտեզով:
Բյուրեղավանում կենսական կարևորության` ջրամատակարարման ոլորտում արդեն իսկ գրանցվել են առաջընթաց արդյունքներ: Քաղաքի թիվ 19, 21 շենքերում նոր ջրագծեր են կառուցվել, կապիտալ վերանորոգվել են 5-րդ փողոցի սեփական տների և թիվ 8, 23, 4, 5, 10 22 շենքերի ջրագծերը: Նախատեսվում է հիմնովին նորոգել Կոտայք փողոցի ջրագիծը: Այսկերպ, էական բարելավումներ են ապահովում բնակչության համար:
Վերջին շրջանում հարկային բարեփոխումները, նոր տուրքերի և վճարումների ներմուծումն, ըստ քաղաքապետ Հ. Բալասյանի, կօգնի բյուջեի համալրմանն` ի շահ քաղաքի բարեկարգման: Իսկ առայժմ ապահովում են բյուջեի հավաքագրումների բարձր ցուցանիշներ. այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով արդեն իսկ արձանագրվել է գերակատարում. հողի հարկը գերակատարվել է 1008800 դրամով, գույքահարկը` 2063600 դրամով, տեղական տուրքերը` 45900 դրամով:
Ճանապարհների բարեկարգմանն ուղղված` այս տարի իրականացվել են քաղաքի փողոցների փոսային վերանորոգումներ: Բարեկարգվել են մի քանի շենքերի բակերը, կառուցվել են երկու մանկական հրապարակներ, ընթացքի մեջ է ևս երկուսի կառուցումը` մանուկների ուրախ ժամանցն ապահովելու համար:
Առաջիկայում ` մինչև տարեվերջ, նախատեսված է լիովին ավարտել քաղաքի փողոցների լուսավորությանն ուղված աշխատանքները: Մնացել է լուծել Կոտայքի փողոցի լուսավորության հարցը: Նկատենք որ, ի դեմս քաղաքապետ Հ. Բալասյանի` քաղաքապետարանի հետևողականությամբ ընդամենը երկուսուկես տարվա ընթացքում հաջողվեց կառուցել քաղաքի փողոցների լուսավորության նոր համակարգ` լույս սփռելով քաղաքի առաջիկա զարգացմանն ու հեռանկարին:
|