Log in
ՀայերենРусскийEnglish
Համատիրության աշխատանքները ձմռանն ընդառաջ PDF Print E-mail

ՀԻնչպես նշվում է «Համատիրության մասին» ՀՀ օրենքում. «Համատիրությունը քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված և իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով ստեղծված շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կոոպերատիվ է, որը հիմնադրվում է բազմաբնակարան շենքի կամ շենքերի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման նպատակով»: Բյուրեղավան քաղաքում 60 բազմաբնակարան շենք կա, որոնք ղեկավարվում են «Բյուրեղավան» համատիրության կողմից: Համատիրությունը բնակֆոնդի պահպանման հետ կապված տարբեր աշխատանքներ է իրականացնում՝ վերանորոգում շենքերի թեք և հարթ տանիքներ, փոխում ջրագծեր, մուտքի դռներ, ապակիներ և լուծում այլ խնդիրներ կապված շենքերի հետ: Այսօր բնակիչը 1քմ-ի համար համատիրությանը վճարում է 10դրամ: Հաշվի առնելով այս փաստը համատիրության նախագահ Մեսրոպ Ջամբազյանը նշում է, որ բնակիչները վճարում են մեծ դժվարությամբ՝ պատճառը սոցիալական խնդիրներն են, ինչն էլ դժվարացնում է լիարժեք աշխատանքներ իրականացնել: «Բյուրեղավան» համատիրությանը մշտապես աջակցում է քաղաքապետարանը տրամադրելով շինարարական նյութեր,տեխնիկա և այլ անհրաժեշտ պարագաներ: Ի դեպ, քաղաքապետ Հակոբ Բալասյանը 2009թ-ին համատիրությանը նվիրել է «Ռաֆ» մակնիշ ավտոմեքենա, ինչի շնորհիվ աշխատանքները կատարվում են ավելի արագ: Վերջին տարիներին վերանորոգվել և շահագործման են հանձնվել 22 վերելակ, այստեղ ևս մեծ դեր ունի քաղաքապետարանը: Վերջերս Բյուրեղավան քաղաքի Բ1 թաղամասի շենքերի մուտքի դռներն ամբողջովին փոխվել են՝տեղադրվելեն մետաղյա երկփեղկանի դռներ: Փոխվել են բարձրահարկ շենքերի մուտքի ապակիները: Չնայած, որ բազմազան են խնդիրները այնուամենայնիվ, աստիճանաբար լուծում ստանում են, փաստում է Մեսրոպ Ջամբազյանը: Ցրտաշունչ ձմռանը քիչ օրեր են մնացել: Համատիրությունն այս օրերին իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ: 2012թ-ին վերանորոգվել է ավելի քան 1200քառ. մետր հարթ տանիք իզոգամով` 12 շենքերում: 5 հարկանի շենքերի տանիքների հենասյուները, որոնք մութ ու ցուրտ տարիներին բնակիչների համար վառելիք են ծառայել, փոխարինվել են նորերով և կատարվել են մասնակի վերանորոգումներ` ազբոշիֆրով:

Մերի Կարապետյան

30.10.12

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2816970
Այսօր76
Երեկ1152
Այս շաբաթ8823
Այս ամիս45671
Ընդամենը2816970

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: