Մուտք
ՀայերենРусскийEnglish
ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԸ PDF Տպել Էլ.փոստ

Ամեն ժամանակ իր կուռքն է ծնում, որ անմահության դռները թակի: Ուսուցիչը մեծն է բոլոր ժամանակների: Սերունդները ակնածանքով և խոնարհումով են արտասանել ՈՒՍՈՒՑԻՉ բառը: Դարեր շարունակ ուսուցիչը եղել է այդ վեհ անվան կրողը: Խոնարհվել ենք նրանց իմաստության և իմացության առջև: Ուսուցչին է վստահված կարևորագույն մի գործ, որը կատարել է առանձնակի սիրով ու նվիրումով: Հոկտեմբերի 5-ը ՀՀ-ում նշվում է որպես ՈԻՍՈՒՑՉԻ օր: Օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հոկտեմբերի 5-ը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է ուսուցչի համաշխարհային օր: Նախկինում տոնը Հայաստանում նշվել է հոկտեմբերի առաջին կիրակին: Մանկավարժությունը եղել է հայ իրականության մեջ ամենահարգված մասնագիտություններից մեկը: Եվ պատահական չէ,որ մեր ժողովուրդը իր պատմության ընթացքում առաջին հերթին կրթօջախ ու եկեղեցի է հիմնել: Դպրոցն ընտանիքի շարունակությունն է, որտեղ երեխան հասունանում է որպես հասարակության լիարժեք անդամ: Մասնագիտական տոնի կապակցությամբ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը քաղաքի կրթօջախներում աշխատող բոլոր մանկավարժներին հղել էր իր շնորհավորական ուղերձը,որտեղ մասնավորապես ասվում էր.«Հարգելի ուսուցիչներ, Ձեզ վստահված է սերնդի ոչ միայն կրթության,այլև դաստիարակության դժվարին ու պատասխանատու գործը: Թող բարձր հեղինակությունն ու նորանոր ձեռքբերումները մշտապես ուղեկցեն բոլորիդ`ի բարօրություն մատաղ սերնդի և պետության: Հաջողություններ,տոնական բարձր տրամադրություն եմ մաղթում Ձեզ»: Վաստակաշատ ուսուցչուհի Ռաիսա Կարապետյանը 1994թ-ից աշխատում է ավագ դպրոցում, որպես ռուսերեն լեզվի ուսուցչուհի: Երբ առաջին անգամ մտել է դասարան, վստահ է եղել իր ուժերին: Նրա 40 տարվա մանկավարժական փորձը,հնարավորություն է տվել էլ ավելի արդյունավետ աշխատելու: Ըստ նրա ուսուցիչի և դպրոցի խնդիրը յուրաքանչյուրիս ընտանիքի և մեր ընդհանուր ապագայի խնդիրն է: Այս ուսումնական տարում Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը լավագույն ուսուցչի կոչմանը արժանացրել է հիմնական դպրոցի դասվար Թեհմինե Հայրապետյանին`արդյունավետ մանկավարժական գործունեության համար: Ուսուցչի լավագույն գնահատականը աշակերտի երախտիքն է: Հասմիկ Ջամբազյանը սովորում է 12-րդ դասարանում: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց այն մանկավարժներին, ովքեր իր գիտելիքների հիմքն են դրել: Անուշ Հարությունյանը դասավանդում է հիմնական դպրոցում: Իր 34 աշխատանքային տարիների ընթացքում արժանացել է տարբեր պատվոգրերի,սակայն նրա համար կարևորագույն գնահատականը աշակերտի մարդ լինելու փաստն է: Հիմնական և ավագ դպրոցների մի քանի ուսուցիչներ Աբովյանի տարածաշրջանի արհմիության կողմից արժանացան պատվոգրերի: Ուսուցիչները դպրոցում երեխայի համար ստեղծում են ընտանեկան միջավայր,ջերմություն և դրանով ամրապնդում պետականության հիմքը, ձևավորում քաղաքացիական հասարակության հենքը մեզանում:

Մերի Կարապետյան

05.10.12

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4292910
Այսօր1921
Երեկ1268
Այս շաբաթ10422
Այս ամիս39400
Ընդամենը4292910

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: