Войти
ՀայերենРусскийEnglish
Գրենա Զաքարյան PDF Печать E-mail

Զաքարյան Գրենա- այս անուն ազգանունը իր պատվավոր տեղն ունի անվանի բյուրեղավանցիների շարքում: Վաստակաշատ մանկավարժ, օրինակելի ընտանիքի հայր, մեծ հայրենասեր: Մարդ, ով ուրախանում է յուրաքանչյուրի աննշան հաջողությամբ, տխրում, երբ ինչ-որ մեկի մոտ ինչ-որ բան այնպես չէ, ափսոսում, յուրաքանչյուր հայրենիքից հեռացողի համար: Մարդ` մեծատառով: Ծնվել է  Ղափանի շրջանի Շիշկերտ գյուղում`1938թ-ին: Գյուղի յոթամյա դպրոցը ավարտելուց հետո 1957թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը,իսկ 1971 թ-ին`Երևանի մանկավարժական ինստիտուտը: 1957թ-ից սկսել է մանկավարժական գործունեությունը`դասավանդելով պատմություն առարկան: 1968 թ-ից մինչև 2005-ը աշխատել է Բյուրեղավանի միջնակարգ դպրոցում,արժանացել «Ժողովրդական կրթության գերազանցիկ», «Ավագ մանկավարժ» կոչումների: 48 –ամյա  մանկավարժական գործունեության ընթացքում բազմաթիվ սերունդներ է կրթել ու դաստիարակել: Նրա սաներից շատերը աշխատում են ամենատարբեր բնագավառներում: Հպարտության մեծ զգացումով է հիշում իր աշակերտներին`Արմեն Բենյամինով , Հակոբ Բալասյան, Լյովա Հարությունյան, Էդիկ Սանթրոսյան, Վարդան Ավետիսյան: Հայրենասիրության ոգով տոգորված  Արցախյան ազատամարտին մասնակցած բոլոր բյուրեղավանցի երիտասարդներին դասավանդել են ընկեր Զաքարյան և ընկեր Ստեփանյան ամուսինները: Նրանց մի մասը վերադարձավ հաղթանակով, իսկ ռազմի դաշտում ընկածները փառքով պսակեցին իրենց անունները`բարձր պահելով սիրելի ուսուցչի և հայրենի քաղաքի պատիվը: Բարձրագույն կրթություն ստացած  հինգ զավակներից երկուսը երաժիշտ-մանկավարժներ են,երկուսը`ինժեներներ,իսկ կրտսերը`նկարիչ: Առողջություն և արևշատություն քեզ, սիրելի Ուսուցիչ…

Հիշում է ընկեր Զաքարյանը.

Մի առիթով դպրոցում կազմակերպված միջոցառմանը հրավիրված էին դպրոցի  շրջանավարտները: Միջոցառման վերջում անցկացվեց «վիկտորինա», որտեղ մասնակիցներից մեկին տրվեց հետևյալ հարցը.

-Ձեր ո՞ր ուսուցչի, ո՞ր խոսքն եք միշտ հիշում:

Նախկին աշակերտը պատասխանում է.

-Ընկեր Զաքարյանի հետևյալ խոսքը «Երեխաներ, կյանքում ինչ մասնագիտություն էլ

որ ընտրեք, միշտ ՄԱՐԴ  եղեք»:

 

Այցելություններ

1294757
Այսօր137
Երեկ1131
Այս շաբաթ3431
Այս ամիս23203
Ընդամենը1294757