Մուտք
ՀայերենРусскийEnglish
Ազատուհի Բաբայան PDF Տպել Էլ.փոստ

Իր ժողովրդի իսկական զավակը նա է , ով իր գործով  ու կյանքով լույս է բերում ոչ միայն իր ապրած  ժամանակի , այլև գեղեցիկի անսպառ աղբյուր է դառնում սերունդների համար: Այդպես ապրեց ու գործեց Ազատուհի Բաբայանը: Նրան բոլորն են ճանաչում  Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում ,որտեղ շուրջ քառասուն տարի աշխատել , կրթել  ու դաստիարակել է մատաղ սերնդին: Ա. Բաբայանը ծնվել է 1921թ Նորագավիթում: Դպրոցն ավարտելուց հետո /1939-1940ուս տարում/ գործուղվել է Կոտայքի մարզ ` որպես ուսուցիչ , և ընդմիշտ իր կյանքը կապել Կոտայքի հետ: Նա իր կոչմանն արժանացավ այն պահին երբ առաջին անգամ մտավ  դասարան և հավատարիմ մնաց այդ կոչմանը մինչև իր կյանքի վերջը` ուղիղ վաթսուն տարի: Աշխատանքին զուգահեռ Ա. Բաբայանը ստացավ բարձրագույն կրթություն` ավարտեց Երևանի մանկավարժական ինստիտուտի քիմիա-կենսաբանության ֆակուլտետը: Անսահմանորեն սիրում  էր իր մասնագիտությունը , այրվում բնության մեջ բացվող ամեն մի բողբոջի ու մեռնող տերևի համար: Այդ սերը փոխանցել է իր հարյուրավոր աշակերտներին: Բարձր կոչումներ ու պարգևներ չի ունեցել Ազատուհի Բաբայանը ու երբեք չէր էլ ակնկալում այդ բոլորը , որովհետև ապրում էր ինքնամոռաց նվիրումով ` իր կյանքը մաս-մաս տալով սերունդներին: Նրա ընկերակցությամբ ու անձնական օրինակով մանկավարժների մի ստվար բանակ է  մկրտվել ու կոփվել Բյուրեղավանում: Ա. Բաբայանը Բյուրեղավանի պատվավոր քաղաքացի էր , ամբողջ Բյուրեղավանի Մեծ ուսուցիչն ու ուսուցչապետը: Նրա գործը և անունը հավերժ կապրեն բոլորիս սրտերում:

 

Այցելություններ

1238239
Այսօր246
Երեկ1053
Այս շաբաթ6915
Այս ամիս16717
Ընդամենը1238239