Մուտք
ՀայերենРусскийEnglish
Անդրանիկ Պետրոսյան PDF Տպել Էլ.փոստ

Ծնվել է 1929թ Ճամբարակում: Ճակատագրի բերումով հինգ տարեկանից քրոջ և եղբոր հետ հայտնվել է Գավառի մանկատանը: 1940թ եղբոր հետ տեղափոխվել է Երևան: Յոթնամյա կրթություն ստանալուց հետո սկսել է աշխատել: 1947թ ընդունվել է Երևանի բժշկական տեխնիկում: Ուսմանը զուգահեռ աշխատել է , այնուհետև մեկնել Մոսկվա և ընդունվել Մոսկվայի ֆարմացեպտիկ ինստիտուտը: Երկու տարի անց , ուսումը կիսատ թողելով ,վերադարձել է Հայաստան `խնամելու հիվանդ մորը: Մոր մահից հետո 1955թ ընդունվել է Երևանի  բժշկական ինստիտուտ: Ուսման տարիներին զուգահեռ աշխատել է հոգեբուժական հիվանդանոցում: Ավարտելուց հետո աշխատել է Գեղաշենում: 1972թ նշնակվել է Արզնի ավանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ: Անդրանիկ Պետրոսյանը  38 տարի աշխատել Բյուրեղավանի հիվանդանոցում: 2003թ ստացել է Բյուրեղավանի պատվավոր քաղաքացու կոչում:

 

Այցելություններ

1199685
Այսօր784
Երեկ711
Այս շաբաթ2823
Այս ամիս20214
Ընդամենը1199685