Войти
ՀայերենРусскийEnglish
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ PDF Печать E-mail

Մինչև 1958 թվականը Բյուրեղավանի բնակիչների բուժսպասարկումը կատարվել է № 1 առողջարանում: 1958 թվականին հիմնադրվել է ավանի հիվանդանոցը: 1970 թվականին հիվանդանոցը տեղափոխվել է ներկայիս շենքի առաջին հարկ,իսկ շենքն ամբողջությամբ հիվանդանոցին է տրամադրվել 1987 թվականին: 1996 թվականից մինչև 2008-ը քաղաքային պոլիկլինիկան կոչվում էր «Առողջության կենտրոն» ՓԲԸ, 2008 թվականին այն անվանափոխվեց «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի: 2007 թվականին «Առողջության կենտրոն» ՓԲԸ-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական ընկերության կողմից նվիրաբերվել է «ԳԱԶ-326901-0000-010-07» մակնիշի 2007 թվականի արտադրության հատուկ նշանակության «շտապօգնության» ավտոմեքենա, որը բացի Բյուրեղավան,Արզնի,Նուռնուս համայնքներից ամառային սեզոնին սպասարկում է նաև առողջարաններում և ամառանոցներում հանգստացողներին: 2010 թվականի փետրվարից «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ում կատարվեցին վերանորոգման աշխատանքներ` ամբողջովին փոխվեցին շենքի պատուհանները` տեղադրելով եվրոպական արտադրության պատուհաններ, շենքում տեղադրվեց ջեռուցման համակարգ:  «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ում աշխատում են բժիշկներ հետևյալ մասնագիտությամբ` քիթ-կոկորդ, էնդոկրինոլոգ, սրտաբան, վիրաբույժ, գինեկոլոգ, մաշկավեներոլոգ, նյարդաբան, ատամնաբույժ, 2 մանկաբույժ, 4 թերապևտ: Կա սոնոգրաֆիկ ճառագայթային ախտորոշման ծառայություն, կլինիկական և բիոքիմիական լաբարատորիա և ֆիզիոթերապևտիկ կաբինետ: «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի պաշտոնական կայքն է`  http://byureghavantownpoliclinic.am/

Գլխավոր բժիշկներն ըստ ժամանակագրության`

1973-2002 թթ`  Անդրանիկ   Պետրոսյան

2002-2008թթ`  Վարդան    Ավետիսյան

2008-2009թթ`  Վազգեն    Շուշանյան

2009թ-ի հուլիսից`  Արմեն  Մոսիկյան:

 

Այցելություններ

1294757
Այսօր137
Երեկ1131
Այս շաբաթ3431
Այս ամիս23203
Ընդամենը1294757