
Ծնվել է 1958թ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում:Սովորել է գյուղի 8-ամյա դպրոցը: Այնուհետև 2 տարի հաճախել է Տողի միջնակարգ դպրոց:Ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան ,որտեղ սովորել է թիվ 2 ուսումնարանում` ստանալով խառատի մասնագիտություն:Մեկնել է ծառայության Խորհրդային Բանակում:Զորացրվելուց հետո աշխատել է գործարանում որպես խառատ:Վոլոդյա Բաբայանը ամուսնացել է ունեցել 3 զավակ`երկու որդի և մեկ դուստր:1992թ նա կամավոր մեկնել է Լեռնային Ղարաբաղ` պաշտպանելու հայրենի հողը:Մասնակցել է Հադրութի , Հորադիզի Լաչինի և այլ շրջանների համար մղվող մարտերին:Վոլոդյան զոհվել է 1994թ փետրվարի 5-ին Քյալբաջարի շրջանում` Օմարի բարձունքի գրավման ժամանակ:Վոլոդյա Արտաշեսի Բաբայանը հուղարկավորված է Եռաբլուրում:
|
|
Այցելություններ
Այսօր | 94 | Երեկ | 631 | Այս շաբաթ | 3400 | Այս ամիս | 94 | Ընդամենը | 4152961 |
|