Log in
ՀայերենРусскийEnglish
Ռոմելս Կոսյան PDF Print E-mail

Սերը հայրենիքի հանդեպ կիսատպռատությունչի ճանաչում , ով նրա համար չի անում ամեն ինչ `չի անում ոչինչ, ով նրան ամեն ինչ չի տալիս` նա մերժում է նրան ամեն ինչ: Սերը հայրենի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հանդեպ , որտեղ ծնվել է նա 1953թ , շարժման առաջին օրից զինվորագրեց նրան և նրա կյանքն ու նվիրումը հարազատ բնօրրանին Աբովյանի իմաստուն խոսքերի կրկնումն էր.

- «Էդ ում վրա եք սուր հանել , Արցախ աշխարհի քաջերին չեք ճանաչում?»  Եվ իր արծվահայաց նայվածքով խոյացավ թշնամու վրա` իր ծննդավայրի, Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի համար մղված մարտերում կռվեց անձնուրաց: Ավարտել էր Երևանի ռադիոտեխնիկումը, 1972թ զորակոչվել և 3 տարի ռազմածովային նավատոմում որպես ռադիստ –հեռագրավար ծառայել, հետո սովորել և ավարտել էր Աբովյանի էլկտրոնային սարքերի տեխնիկումը , «Սիրիուս» գործարանում ստացել աշխատանքային մկրտությունը: Աշխատում էր Բյուրեղավնի ԵԲԿ – 10 գործարանում ,նոր էր բնակարանամուտ տոնել , զգացել զավակների` Արմանի և Արմինեյի քաղցրությունը և …

Դու քաղցր ես հող իմ հայրենի ,

Չկա քեզնից քաղցր անուն,

Բայց վտանգի ահեղ ժամին,

Երբ սպառնում է թշնամին,

Դու ավելի ես քաղցրանում:

Այս զգացողությամբ թողեց կյանքի բոլոր քաղցրությունները և 1992թ մարտի 3-ին նահատակվեց ,որ մեր կյանքում նվազեն ցավն ու վիշտը, մահն ու ավերը: Նա ավելին արեց, քան կարող էր ,մեզ պատգամելով` «Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիքը մի տուր թշնամյաց» …

 

Այցելություններ

1296127
Այսօր513
Երեկ994
Այս շաբաթ4801
Այս ամիս24573
Ընդամենը1296127