Մուտք
ՀայերենРусскийEnglish
Ռուդիկ Շաբուրյան PDF Տպել Էլ.փոստ

Ծնվել է 1972 թ  մայիսի 7-ին Բաքվում: 5 տարեկանից տեղափոխվել է Բյուրեղավան : 1979-1989թթ սովորել Բյուրեղավանի ռուսական դպրոցում:Այնուհետև ընդունվել է Աբովյանի ավտոճանապարհային տեխնիկում , սովորել 2 տարի և կամավոր մեկնել է բանակ: Սկզբում եղել է Գյումրիում,ապա Լաչինում,հետո տեղափոխվել է Գորիսի Կոռնիձոր` կռվել է «Արծիվ 9» ջոկատում:Ռուդիկը 13 տարեկանից ինքնուս սովորել է ակորդեոն նվագել , ապա սկսել է նվագել տարբեր ստեղնաշարային գործիքների վրա:Մարտական ընկերները նրան «մուզիկանտ» են անվանել:1993թ հունիսի 16-ին Ռուդիկ Շաբուրյանը հերոսաբար զոհվեց Մարտակերտի շրջանի Հակոբկամարի գյուղի համար մղվող անհավասար  մարտում:Բյուրեղավանի հիմնական դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվել է այդ դպրոցի շրջանավարտ Ռուդիկ Շաբուրյանի անունով:

 

Այցելություններ

4152951
Այսօր84
Երեկ631
Այս շաբաթ3390
Այս ամիս84
Ընդամենը4152951