Մուտք
ՀայերենРусскийEnglish
Խանզադյան Մկրտիչ PDF Տպել Էլ.փոստ

Մկրտիչ Մինասի Խանզադյանը ծնվել է 1923թ-ին` Սպիտակի շրջանի Լուսաղբյուր գյուղում: 1941թ. հունիսի 20-ին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցի տասներորդ դասարանը:1941թ. հունիսի 22-ին սկսված պատերազմը ճակատագրական եղավ ինչպես ամբողջ ժողովրդի, այնպես էլ պատանի Խանզադյանի համար:1942թ. հունվարին նա զորակոչվեց և ծառայությունը բանակում տևեց մինչև 1947թ. ապրիլը:1942թ. դեկտեմբերի 1-ին, 409-րդ հայկական դիվիզիայի կազմում մեկնեց ռազմաճակատ: Կարճ ժամանակ անց նա հայտնվեց 413-րդ հրաձգային դիվիզիայի 982-րդ հրետանային գնդում` որպես տեղանքագրող-հաշվարկող զինվոր:Մինչև պատերազմի ավարտը ու դրանից հետո էլ նա մնաց այդ զորամասում:Պատերազմի հաղթական ավարտը նրանց զորամասը նշանավորեց Բալթիկ ծովի ափին գտնվող գերմանական Ցինգստ քաղաքի գրավումով:Գնահատելով նրա անձնուրաց ծառայությունը` հրամանատարության առաջադրությամբ արժանացավ «Կարմիր աստղ», «Խիզախության համար» երկու մեդալների և այլ պարգևների: Նրան հանձնվեց նաև գերագույն գլխավոր հրամանատարի յոթ շնորհակալագրերը և «Հայրենական պատերազմի» շքանշան : Զորացրվելուց հետո վերադարձավ տուն, ապա ընդունվեց և ավարտեց Հայկական Մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը: Աշխատանքի անցնելով հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում` նշանակվեց այդ նույն դպրոցի տնօրեն:1963թ. ընտանիքով տեղափոխվելով Կոտայքի շրջան` սկզբում աշխատեց Արզնիի գիշերօթիկ դպրոցում` որպես ուսմասվար, ապա ստանձնեց Գեղաշենի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը:1990թ. անցել է կենսաթոշակի:Կենսաթոշակի անցնելուց հետո հեղինակել է 2 գիրք `«Իմ հայրենի գյուղը` Փամբակի Լուսաղբյուրը»  և «Հիշողություներ վառոդահամ խրամատներից»: Հեղինակն է բազմաթիվ գիտական հոդվածների և բանաստեղծություների , որոնք տպագրվել են հանրապետական մամուլում:Այժմ էլ իր իննսունամյակի նախօրյակին, դեռ առույգ է, աշխույժ, մասնակցում է համայնքի հասարակական աշխատանքներին և հանդիսանում է իր մեծ գերդաստանի նահապետը:

 

Այցելություններ

1292546
Այսօր181
Երեկ1039
Այս շաբաթ1220
Այս ամիս20992
Ընդամենը1292546