Գալիս է տարվա ամենասպասելի և բոլորիս սիրելի տոնը` Ամանորը:
Մենք պատրաստվում ենք պատմություն դարձնել 2011թ և նոր հույսերով ու հրաշքի սպասումով ոտք դնել 2012թ: Լույսեր, գույներ, տոնածառ, ծանրաբեռնված սեղաններ և ուրախ տրամադրություն: Այս ամեն իր հետ բերում է Ամանորը: Թող բոլորիս «Ամանորյա հեքիաթը» իրականություն դառնա, թող Քրիստոսի Ծնունդով մաքրագործվեն մեր սրտերն ու լցվենք հույսով, հավատով ու սիրով: Թող 2012թ լինի գլխապտույտ հաջողությունների, խաղաղության և համերաշխության տարի: Թող անցած ու գալիք տարիների խաչմերուկում կանգնենք հպարտ, լավատես և բերկրանքով ասենք. «Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր և նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր»:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
30.12.11
|
|
Այցելություններ
Այսօր | 118 | Երեկ | 631 | Այս շաբաթ | 3424 | Այս ամիս | 118 | Ընդամենը | 4152985 |
|