Անեկդոտներ 8-ը մարտի
Փչացել է դռելս: Հիմա ստիպված եմ մարտի 8-ին կնոջս նոր դռել գնել:
Եթե երկիրը կառավարեին միայն տղամարդիկ, ապա մարտի 8-ը կտեղափոխեին փետրվարի 29-ին, որպեսզի նշվեր 4 տարին մեկ:
Պարզվում է մարտի 8-ը հորինել են ծաղիկ վաճառողները, իսկ ամբողջ մեղքը բարդել են Կլարա Ցետկինի վրա:
Սիրելիս դու այսօր լվացքից գործ չունես, չէ որ այսօր մարտի 8-ն է: Թող մնա վաղը կանես:
Աղջիկների կողմից տղաներին նվիրված նվերները փետրվարի 23-ի կապակցությամբ դրանք ներդրումներ են մարտի 8-ի նվերների համար:
Սուրբ Վալենտինի տոնը դա մարտի 8-ի "Դեմո" տարբերակն է:
Մարտի 8-ը պատվով հաղթահարելուց հետո որոշեցի շարունակել մնալ ամուրի:
Մարտի 9-ը նշվում է որպես մարտի 8-ից մնացած հետևանքների դեմ պայքարի միջազգային օր:
Ջղեր Խաչիկին ամեն Երևան գալուց երևանցիները ասում են.
- Ջղեր խաշ չբերիր էլի, չէ՞.... -Տղեք ջան ես օր ամեն գալուս ձեզի խաշ բերեմ, մեր կովերը կաստիլներով ման գուկան
- Լենինականում հարցնում են. "Ինչու՞ Յուրի Վարդանյանը դարձավ աշխարհի չեմպիոն:"
- Է~ իրան ղրգինք ինքը դարձավ:
Մեկի զոքանչը մահանում է, հավաքվում են ընկերները:
-Դե տղերք ջան, վաղը զոքանչիս տանում ենք Ղարաբաղ, թաղելու: -Ո՞նց, դուք Ղարաբաղում արմատներ ունե՞ք: -Չէ, նոր ենք տանում գցենք:
- Հանդիպում են երևանցին ու ղարաբաղցին։
Ղարաբաղցին. -Ո՞նց ես։ Երևանցին (տխուր). -Ոնց ասես։
- Ապարանցին դժգոհում ա.
- Էս ղարաբաղցիք մեզանից ապարանցի են: Ասին՝ գնանք, Բաքուն գրավենք, եկան, Երևանը գրավեցին:
- Ապարանում ձյուն է գալիս, փողոցներում աղ են ցանցում, ապարանցիները աղի վրա խաչ հանելով մեքենայի հետևից գնում են:
18.07.14
Պատկերացնում ես, երեկ մեզ հյուրեր էին եկել ապագայից: -Այդ ինչպե՞ս: -Պայմանավորվել էինք, որ այսօր էին գալու, բայց նրանք երեկ հայտնվեցին:
Հարբած մարդը ուշ տուն է վերադառնում: Այդ ժամանակ լսվում են ժամացույցի երեք զարկերը: -Դե ես գիտեմ, որ ժամը մեկն է, պետք չէ ինձ երեք անգամ հիշեցնել:
Շիկահերը զանգում է ավիաընկերություն: -Ասացեք, ինչքա՞ն է տևում թռիչքը Սան-Ֆրանցիսկոյից Նյու-Յորք: -Մեկ րոպե,-պատասխանում է օպերատորը: -Շնորհակալություն,-ասում է շիկահերը և կախում լսափողը:
Ուսուցիչն ասաց, որ ես մաթեմատիկա ընդհանրապես չգիտեմ և օրագրիս մեջ ինչ-որ թվանշան դրեց:
Երեվանցին մարզերից մեկի դպրոցի մոտով անցնում ա, լսում ա դպրոցում բաձր աղմուկ, մեկը անընդհատ գոռում ա <<կանաչը վերեւ, կանաչը վերեւ>> էլի ա քայլում ու լսումա <<կանաչը վերեւ, կանաչը վերեւ>>, աղմուկը շարունակվում ա էլի ինչ որ մեկը բարձր գոռում ա <<կանաչը վերեւ, կանաչը վերեւ>>: Երեվանցին էլ չի դիմանում որոշում ա մտնի ներս տեսնի էդ ինչ ա կատարվում... մտնում ու տեսնում ա դպրոցում ծառատունկ են անում:
Մարդ Ձմեռ Պապի նման աշխատանք պիտի ունենա`364 օրը մեկ, չորս տարին մեկ էլ լրացուցիչ հանգստյան օր:
20.06.14
Ֆուտբոլային անեկդոտներ
Հայ ֆուտբոլային մեկնաբանը Հայաստան - Գերմանիա խաղի մասին. -Ահա գնդակով հայ ֆուտբոլիստներն են, փոխանցում առաջ!,վտանգավոր է!, հարված` գոոոոոոոոոոոոոլ 1-0: Հերթական գրոհն է,հարված!, ափսոս գնդակը դիպչում է ուղղահայաց դարպասաձողին, ոչ դեռ գրոհը շարունակվում է հարված գոոոոոոոոոոոոլ 2-0:Ահա ևս մեկ գոլ մեր թիմի կողմից 3-0: Հերթական գրոհն է հարված! ոոոոոչ!! գնդակը դիպչում է դարպասաձողին:Բայց ոչինչ մենք հաղթում ենք 3-0 հաշվով: Ահա այսպես է պետք մարզվե!լ, ի վերջո վաղը հանդիպելու ենք Գերմանիայի ընտրանու հետ))):
Վրացի ֆուտբոլային մեկնաբանը Վրաստան- Բրազիլիա խաղի ժամանակ մեկնաբանում է. __ԵՎ ահա սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ ցանկանում եմ տեղեկացնել այն մասին, որ հաշիվը 0-15 է, օգուտ Բրազիլիային: Բայց հանկարծ չհուսահատվեք, մեր թիմը դեռ չի պարտվել,դեռ ամեն ինչ կորած չէ, որովհետև դեռևս ընթանում է խաղի 20-րդ րոպեն, և առջևում մի ամբողջ 70 րոպե կա )))):
Եզդին գնում է մարզադաշտ՝ ֆուտբոլի.. նստած ուշադիր կողքերնա նայում, մեկը կողքից ասում է. - այ ընկեր, եկել ես ֆուտբոլ նայելու, թե՞ ինչ.. խաղն արդեն ավարտվելու վրայա, դու հլա շուրջդ ես ուսումնասիրում.. - վալլա-վալլա, ես էդ ֆուտբոլը փոքրուց չեմ սիրում ախար.. ուղղակի մտածում եմ՝ այ մարդ էսքաաան շատ ոչխար ունենար՝ ինչ բախտավոր մարդ պիտի լիներ.. հարցնողը բորբոքվումա. - չջոգինք արա՝ էս սաղիս ոչխարի տեղ ե՞ս դրել.. - այ, այ, որ քու պես էլ մի դուխով շուն լիներ է՝ մարդու քեֆին քեֆ չէր հասնի.. ))):
17.06.14
Կինը դիմում է ամուսնուն.
-Ձախ ձեռքս ինչ-որ շատ է քոր գալիս, ասում ենˋ փողի նշան է:
Ամուսինն, առանց թերթից կտրվելու.
-Չեˊմ տա:
Երեխան հարցնում է իր հաշվապահ մայրիկին
- Մամ, կենսաբանության գրքում գրված է, որ մարդու 80 %-ը ջուր է, դա ճի՞շտ է:
- Դե որ գրքում է գրած, ուրեմն ճիշտ է.
- Բա էն 20%-ն ի՞նչ է
- Էն էլ ԱԱՀ-ը կլինի…
Ապարանցուն ասում են` մի հատ սառը զենքի անուն տուր, ասում ա` ձնագնդիկ:
Ապարանցու տունը վառվում ա, ասում աˋ մեկա բանալին մոտսա
Ապարանցին աղջկան ամուսնացնում է, խնամիներին փող է տալիս, որ մոտիկ տեղ ընկնի:
|